Հավանաբար յուրաքանչյուր մարդ մանկության տարիներին իր երազանքն է ունեցել, թե երբ մեծանա, ինչպիսի տուն կունենա, երբ կամուսնանա և քանի երեխա կունենա: Բայց շատ մարդկանց համար չի արդարացել այդ հույսերի նույնիսկ մի չնչին մասը, էլ չասենք տիեզերագնաց դառնալու մասին երազանքները: Այսպես՝ հինգ հարցվածներից երկուսը զգում են, որ մանկական սպասումների համեմատ կյանքը չի ստացվել: Պարզվում է` նրանք կյանքում ավելի քիչ տարբերակներ ունեն, քան սպասում էին մանկության տարիներին:
Հարցվածների մեկ երրորդը ընդունել է, որ իրականում նպատակներին հասնելը դժվար է, որովհետև կյանքն ավելի թանկ է, քան իրենք էին սպասում:
Ոմանք հայտարարել են, որ իրենք շատ ժամանակ են ծախսել հավասարակշռելով աշխատանքի և սոցիալական կյանքի պահանջները՝ անտեսելով բազմաթիվ կարևոր այլ հարցեր: Դա նշանակում է, որ ամուսնությունն ու երեխաների ծնվելը բավականին ուշ են տեղի ունեցել, քան նրանք պատկերացնում էին մանկության տարիներին:
Իրականում ամուսնությունները 12%-ով, երեխաների ծնունդը 14%-ով և առաջին անշարժ գույքի գնումը 15%-ով տեղի է ունենում բավականին ուշ, քան մանկության տարիների պատկերացումներն են:
Սակայն շատ հարցվածներ նշել են, որ տարիքի հետ կյանքն ավելի է լավացել: 24-34 տարեկան 48% մարդիկ պնդում են, որ կյանքն ավելի վատն է, քան իրենք էին պատկերացնում: 58 %-ը նշել է, որ գլխավոր հարստությունը երեխաներն են: Երկրորդ տեղում ամուսնությունն էր, երրորդում՝ տան գնումը, չորրորդում՝ լավ աշխատանքը, հինգերորդում՝ ընկերները:
Նյութի աղբյուրը` http://www.1in.am/arm/more_entertainment_138652.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: