Համաշխարհային ֆինանսատնտեսական վերնագրված ճգնաժամը, չնայած նրա հաղթահարմանն ուղղված հսկայածավալ ֆինանսական ներդրումներին, ճգնաժամի թուլացման մասին ֆինանսիստների ու տնտեսագետների կանխատեսումներին, ոչ միայն չի մեղմվում ու թուլանում, այլ գնալով ավելի ու ավելի մեծ թափ է առնում՝ ընդլայնելով ինչպես իր ծավալման ոլորտները, այնպես էլ իր աշխարհագրությունը:
Այսօրվա ավելի ու ավելի «փոքր» ու նույնօրինակ դարձած աշխարհում, որտեղ մարդկային գործունեության բոլոր ոլորտները, ավելի քան երբևէ փոխկապված լինելով, խիստ ազդում են միմյանց վրա, ստեղծված իրավիճակից ելքեր որոնելուց առաջ անհրաժեշտ էր բազմակողմանի ուսումնասիրել ճգնաժամի առաջացման բուն, խորքային պատճառները, առաջին հերթին նրա ծագման մարդկային, բարոյահոգեբանական նախադրյալները, ներկա քաղաքակրթական ասպեկտները, վերջին հաշվով մարդկության որդեգրած արժեքային համակարգի ազդեցությունները նրա վրա, շարժիչ ուժերը, ծավալման սկզբունքները և մի շարք այլ, առավելապես ոչ զուտ տնտեսագիտական խնդիրներ, մի խոսքով, լուծումները պետք է փնտրվեին, և այժմ էլ, վստահորեն կարելի է պնդել, առաջին հերթին պետք է փնտրվեն ոչ տնտեսագիտական ոլորտներում և համապատասխան դասագրքերում: Սակայն կատարվեց ճիշտ հակառակը`ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի /F.R.S./ կողմից կիրառվեց այսպես կոչված «վալյուտային խթանման» կամ մեր լեզվով ասած ոչնչով չապահովված դրամական միջոցներ տպելու ու բանկերին բաժանելու, այսինքն՝ բոլոր շուկաները դոլարով ողողելու քաղաքականությունը, ինչն անգամ տնտեսագետների մոտ տարակուսանք առաջացրեց, քանզի 2000- ականների սկզբներին ԱՄՆ-ի անկում ապրող տնտեսության վերակենդանացման նպատակով նմանատիպ մոտեցման կիրառումն էր, որ այս համընդհանուր ճգնաժամի առաջացման հիմնական առիթը հանդիսացավ: Ճգնաժամի մեղմմանն ուղղված այսպիսի մոտեցումը նման էր հրդեհը բենզինով մարելու մի խելահեղ փորձի, որի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին, և քանի որ նույնն էլ այսօր է շարունակվում ու դեռ ավելին` նման քաղաքականություն է դրսևորում արդեն նաև Եվրոմիությունը, ապա վիճակն էլ ավելի է վատթարանալու: Արդյունքում` մարդկությունն այսօր թևակոխում է ճգնաժամային մի նոր փուլ, որն արդեն ավելի դաժան բնութագրեր կունենա, այն կկրի դեպրեսիվ բնույթ և անկումային պրեցեսներն էլ, ամենայն հավանականությամբ, ոչ դարձելի կլինեն:
Սակայն արդյոք մարդկության ներկայիս վիճակը միայն այս ֆինանսատնտեսական ճգնաժամով է պայմանավորված, և ինչպես որ մեզ վստահեցնում էին և են միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու խնդրի լուծմամբ զբաղվող «աշխարհակենտրոն» կառույցներն ու միակ ճշմարիտ համարվող այդ թեզով ներշնչված և թութակի պես նույնը կրկնող ծայրամասային մասնագետներն ու պետությունների կառավարիչները` որ եթե այն հաղթահարվի, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Իհարկե ոչ: Բավական է հետևել աշխարհի մեկ օրվա լրատվությանը` հասկանալու համար, որ այսօր մարդկության առջև ծառացել են բազում չափազանց բարդ, միմյանց հետ փոխկապված, մեկը մյուսով պայմանավորված, առաջին հերթին իր` մարդու գործունեության հետևանքով առաջացած խնդիրներ, որոնք ինքը` մարդկությունը, կարծես թե, այլևս ի վիճակի չէ լուծելու:
Միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներ, տարաբնույթ լոկալ պատերազմներ, միջազգային ահաբեկչություն և «պայքար» դրա դեմ, զանգվածային սպանություններ, միջկոնֆեսիոնալ պրոբլեմներ, դեմոգրաֆիական խնդիրներ, սերունդների միջև խզվածքներ, սոցիալական լարվածություն, հասարակությունների և կառավարող էլիտաների միջև առկա անդունդի օրըստօրե խորացում, բնական և տեխնածին աղետներ, երկրագնդի ընդերքի անխնա ավարում, բուսական և կենդանական աշխարհների անիմաստ ոչնչացում, կեղտահոսերի վերածված մայրցամաքային հսկա գետեր, աղտոտված, իրենց օրհասն ապրող ծովեր ու օվկիանոսներ, ապականված կենսոլորտ, հոգեկան ու սեռական շեղումների տարաբնույթ դրսևորումներ, թմրադեղամոլություն, նորանոր անհասկանալի հիվանդություններ, և ինչ խոսք, նաև ֆինանսական շուկաների փլուզում, տնտեսությունների անկում, գործազրկության աննախադեպ աճ և այլն, և այլն:
Աշխարհում տիրող այս վիճակն արդեն որպես ճգնաժամ որակելն իսկ անճշտություն է, քանզի ճգնաժամ հասկացությունը իր մեջ դարձելիության իմաստ է պարունակում, այսինքն՝ արտաքին ազդակների վերացման կամ նրանց մանիպուլյացիայի շնորհիվ հնարավոր է մեղմել և ի վերջո հաղթահարել այն: Իրադարձությունների ներկայիս բնույթն ու ընթացքը վկայում են մարդկության գոյությանը սպառնացող աղետալի զարգացումների մասին, զարգացումներ, որոնք դարձելի չեն և կործանարար ազդեցություն կարող են ունենալ մարդկային այս քաղաքակրթության համար:
Մարդկության անունից ստեղծված միջազգային մի շարք կառույցները, որոնք իբր կոչված են ուսումնասիրելու, ժամանակին բացահայտելու և արդարության ու անկողմնակալության սկզբունքների հիման վրա լուծելու առաջացած պրոբլեմները (այդպիսիք են առաջին հերթին ՄԱԿ-ը՝ իր բազմապիսի հանձնաժողովներով, տարաբնույթ միջազգային կազմակերպությունները, Եվրոխորհուրդները, Մինսկի խմբերը և այլն), զբաղված են միայն ոչինչ տվող նիստեր գումարելով, հարցեր քննող հանձնաժողովներ կազմելով, այս ու այն կողմ հանձնակատարներ ուղարկելուվ, որոնք, որպես օրենք, բանից անտեղյակ լինելով, չեն էլ փորձում (մեծ հաշվով ի վիճակի էլ չեն) խորամուխ լինել` հասկանալու համար լուծման ենթակա պրոբլեմի բուն էությունը, նրա խորքային, մարդկային, ազգային, մշակութային, պատմական, քաղաքակրթական, քաղաքական արմատները և որպես օրենք ֆորմալ, անկապ, մոդայիկ` մարդու իրավունքները հարգելու, խաղաղ համագործակցելու, շրջակա միջավայրը պահպանելու մասին, ոչինչ չասող դատարկ բառակապակցություններով համեմված ձևական զեկույցներ են հրապարակում և օձիքներն ազատում:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես վերոհիշյալ բոլոր կազմակերպությունները ձևական բնույթ են կրում և «պրոբլեմներ լուծող» կառույցների նմանակեղծիքներ են լոկ, իսկ իրականում իրենցից շատ ավելի վեր կանգնած աներևույթ «ԳԼՈԲԱԼ ԷԼԻՏԱՆԵՐԻ» կամ իրենց գործերն այդ էլիտաների հետ համաձայնեցրած տեղային էլիտայիկների շահերն են սպասարկում, իրենց վրա վերցնելով, այսինքն, ի վերջո մարդկության վզին փաթաթելով չափազանց վիճահարույց որոշումների կայացման պատասխանատվությունը: Օրինակներ որքան ուզեք. Իրաք, Աֆղանստան, Հարավսլավիա, Լիբիա, Եգիպտոս, այսօր Սիրիա, վաղը գուցե Իրան, Անդրկովկաս, Ռուսաստան և այլն: Միջազգային այս կառույցների շարքային անդամներն իրենք էլ, հավանաբար, խորապես չեն գիտակցում, որ մարդկությանը որպես միակ ճշմարիտը ներկայացված այսօրվա արժեհամակարգում, առկա պրոբլեմները լուծումներ ունենալ չեն կարող և իրենց կողմից լուծումներ փնտրելու գործունեությունն ընդամենը ձևականություն է և հասարակությունների աչքին թոզ փչելու նպատակ է հետապնդում: Այս կազմակերպությունների խնդիրը, կարծես, «հսկողությունից» դուրս եկած կոնֆլիկտները սառեցնել և փոխանցելն է հաջորդ սերունդներին, իսկ եթե դրանք չեն վնասում վերոհիշյալ գլոբալ էլիտայի շահերին կամ առավել ևս, եթե գրգռված և ուղորդվում են այդ էլիտայի կողմից, ապա թողնել, որ տեղի ունենա այն, ինչ լինելու է, ինչը որ ավել կամ պակաս հաջողությամբ իրականացվում է:
Սակայն ինչո՞ւ է այսպես, ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է աշխարհում ամեն բան գնալով վատանում, ինչո՞ւ են ամենուր տիրում երեսպաշտությունն ու կողմնապահությունը, ինչո՞ւ է կեղծիքը համարժեքված ճշմարտությանը, դավաճանությանը` հավատարմությունը, անօրինությունը` արդարությանը, քաոսը` ներդաշնակությանը, ինչի՞ց է, որ ամեն ճշմարիտ բան փոխարինված է իր հակոտնյայով, ինչո՞ւ է մարդկությունը հանդուրժում այս ամենը, որո՞նք են նկարագրված երևույթների բուն, խորքային պատճառները և այլն, և այլն: Ահա այս և մի շարք նման այլ հարցերի պատասխաններն է, որ շուտափույտ պիտի գտնվեն: Սա է մարդկության, ինչու ոչ նաև մեր` հայության առջև ծառացած գլխավոր խնդիրը:
/ Շարունակելի /

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=263295037129273&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել