Wedding.am-ը գրում է.
23-ամյա բրիտանուհի հանրահայտ մոդել Կարա Դելեվինը և նրա 33-ամյա սիրելին` երգչուհի Էննի Կլարկը (St. Vincent), ինչպես երևում է, իրենց հարաբերությունների մեկամյակը արդեն տոնելու են նոր կարգավիճակում: Աչալուրջ երկրպագուները նկատել են, որ մոդելի մատնեմատին մատանի է հայտնվել, և եզրակացրել են, որ նրանք նշանադրվել են:
Դեռևս հունիսին Կարան Ինստագրամի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ Էննին ամուսնության առաջարկ էր անում, և խոստովանել էր, որ անձնական կյանքում շատ երջանիկ է. «Ես կարծում եմ, որ հենց իմ ընկերուհու հանդեպ ունեցած զգացմունքներն են ինձ այդքան երջանիկ դարձնում»:
Մի խոսքով, սիրահար զույգին ոչինչ չի խանգարում օրինականացնել հարաբերությունները, քանի որ և Կարայի հայրենիքում` Անգլիայում, և Էննի հայրենիքում` ԱՄՆ-ում, միասեռականների հարաբերությունները օրինական են: