Արոնյանը Լոնդոնի գերմրցաշարը սկսեց երկու պարտությամբ, ուստի ձայն չէի հանում :( Բայց երեկ վերջապես նա իր խաղը գտավ:
Երեկ հիանալի օր էր շախմատասերների համար: Անգլիացիք համարյա միաժամանակ զոհաբերեցին իրենց թագուհիներիը. Ջոնսը՝ Կառլսենին, իսկ Մաքշեյնը՝ Արոնյանին: Փաստորեն անգլիացիք չեն սիրում թագուհի :)
Եթե Ջոնսի զոհաբերությունը լրիվ անտեղի էր, ապա Մաքշեյն-Արոնյան խաղը դարձավ շախմատասերների համար մի գտնված գանձ: Արոնյանը խաղի վերջում արդեն խաղում էր 2 թագուհով, և սևորի թագուհիները վրեժ լուծեցին իրենց սպիտակ «կոլեգայի» զոհաբերության համար :) Էլ չասեմ, որ վերջում Մաքշեյնը զինվորը վերածեց ձիու ու կառուցեց պաշտպանական հզոր գիծ: 2 ձի և մի նավակն ընդդեմ երկու թագուհու: Այս խաղը գրվեց պատմության դասագրքերում: Նման վերջախաղ 100 տարին մեկ է լինում, մանավանդ, որ այն խաղացվեց մինչև մատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել