Ջաաա՜ն։ 
Կենսաթոշակային ռեֆորմի փաթեթը ՍԴ-ն մերժեց, իբր խախտվում է մարդու սեփականության իրավունքը, որ եթե այդ կուտակած գումարն իրենն է, ապա նա պետք է կարողանա օգտագործի այն, ոչ թե հարկադրաբար գումարը կառավարվի մինիչև թոշակի տարիք։
Իսկ այսօր, օրը ցերեկով ԴԱՀԿ կոչված վիշապն առանց դատուդատաստանի մարդու սեփական միջոցները կարող է կալանքի տակ դնել .... ու սա սահմանադրական է։
Հողեմ ձեր իրավագիտությունը ու պնդեմ հազարհինգհարյուրորերորդ անգամ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ, ու նրանց գրած նոր Սահմանադրությունը չեմ էլ ուզում կարդալ։ Իսկ եթե կան իրավաբաններ, թող այս թեմայի մասին արտահայտվեն։

Այլապես՝ տես նախորդ գրառումս :)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել