Ինչո՞ւ են մարդիկ հնարել բարձրագույն կրթությունը։ Պատասխանեմ։
Շատ պարզ պատճառով։ Որպեսզի մարզեն մարդկանց ուղեղները համեմատաբար բարդ խնդիրներ լուծելու համար։
Ասենք օրինակ երկրի կառավարման ասպարեզում ամեն օր առաջացող հարցերը երկրի ղեկավարից անհապաղ լուծումներ են պահանջում և եթե երկրի ղեկավարի ուղեղը լավ մարզված չէ նա չի կարողանա այդ հարցերին ճշգրիտ պատասխանել և երկիրը վարի կտա ինչպես դա հաջողությամբ անում են մեր ղեկավարները։ Դա նման է նրան որ ես փորձեմ բարձրացնել 120 կգ կշռող ծանրաձող։ Նույնիսկ տեղից մեկ միլիմետր չեմ կարողանա բարձրացնել որովհետև չունեմ համապատախանաբար մարզված մկանունք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10206449479894020?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել