Վերջին շրջանում ինտենսիվ խոսակցություններ են գնում, որ Արա Աբրահամյանը որոշել է մտնել Հայաստանի քաղաքական դաշտ ու դա որոշել է անել Օրինաց Երկրի, կամ որ նույնն է՝ Ազգային Վերածննդի շալակին։ Ոմանք անգամ կանխատեսում են, որ նա քաղաքական դաշտում լրացնելու է այն բացը, որը գոյացավ Ծառուկյանի կողմից ասպարեզը լքելուց հետո։
Առավել քան վստահ եմ, որ Արա Աբրահամյանը ոչ մի բաց էլ չի լրացնելու, իսկ քաղաքական դաշտ մուտք գործելու ջանքերը ֆիասկո են ապրելու և դա լինելու ոչ այնքան նրա համար, որ Արա Աբրահամյանը քաղաքական քաշ չունի մեր մոտ, ոչ էլ նրա համար, որ էլ առաջվա Արա Աբրահամյանը չէ, այլ առաջին հերթին նրա համար, որ բոլոր հնարավոր տարբերակներից, ընտրել է ամենաանհարմար պլատֆորմը դա անելու համար։
Իրոք, բավականին բբորբոքված երևակայություն է պետք ունենալ, որպեսզի քաղաքական դրույքը ՕԵԿ-ի վրա անես, որովհետև այս ուժը թերևս միակ պառլամենտական ուժն է, որ առանց որևէ ընտրակեղծիքների ու ադմինիստրատիվ լծակների հակազդեցության էլ ոչ մի շանս չունի մյուս գումարման խորհրդարանում հայտնվելու։ Հիմնովին վարկաբեկված ու քաղաքական լուզերների գերդաստան է ՕԵԿ-ը, որից զզվում են ոչ միայն 2008-ի ճամբարափոխության համար, այլև այն հանգամանքի, որ դրանից հետո եղած բոլոր ընտրություններում, ՕԵԿ-ը հաջողացրել է անգամ ընտրակաշառքների հարրցում քցել իր ընտրողներին։
Բայց դե մալադեց Արթուր Բաղդասարյանին, երևում է լավ տաքացրել է Աբրահամյանի ամբիցիաները ու հեսա մի բոլ կկթի էդ հողի վրա։ Հեն ա, ասում են արդեն պայմանավորվել են, որ հաղթելու դեպքում ԱԽՔ-ը լինելու է նախագահ, իսկ դերեվյաննի մալչիկը՝ վարչապետ․․․
Նման ապոկալիպտիիկ հեռանկարը այնքան քիչ հաճելի է, որ պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ ՀՀԿ-ին քվեարկել անկեղծ ասած։ Բարեբախտաբար, դրա հավանականությունը անսահման մոտ է 0-ի։