1948 թվականին Մոսկվայում կազամակերպվեց եկեղեցիական ժողով որտեղ ըստ նախագծերի, պատրաստվում էին Մոսկովյան Մետրոպոլիան հռչակել որպես տիեզերական Պատրիարքություն կամ երկրորդ կամ երրորդ Հռոմ: Քաղաքական ճնշումներով ենթարկեցրել էին բոլոր արևելյան Եվրոպայի երկների հոգևոր առաջնորդներին և համարյա կարողացել էին համոզել Ալեքսանդրիայի, Անտիոքի, Հունաստանի առաջնորդներին և որ ամենակարևորն է. Ստամբուլի Տիեզերական Պատրիարքին: Բայց վերջին պահին փոխվեց Ստամբուլի Պատրիարքը և նորընտիր պատրիարքը և նրան հետևած Ալեքսանդրիայի ու Անտիոքի պատրիարքները հրաժարվեցին Մոսկովյան ժողովը ու Մետրոպոլիան Տիեզերական հռչակել:

Երբ Ստալինը տեսավ որ բռնած գործը տապալվեց վերջ տվեց նաև 1943-1948թվականը ձգված իր սիրախաղը Ռուս ուղղափառ եկեղեցու հետ ու սկսած 1948թվից վերսկսեց հալածանքները եկեղեցու դեմ:

Ինձ խիստ հուզել էր ՀԽՍՀ բոլշևիկյան ազգադավ ղեկավարության առաջարկը պայթեցնել մեր Սուրբ Էջմիածինը որին Ստալինը մերժել էր:
Ինձ խիստ հետաքրքրում էր Ստալինի դրդապատճառները: Հիմա արդեն ինձ համար շատ բան պարզ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել