Այսօր՝ հոկտեմբերի 7-ին Երևանում «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում մեկնարկեց շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի 1-ին առաջնությանն,որը նախաձեռնվել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից։ Եվրոպական ուսանողական շախմատի այս ուշագրավ տոնահանդեսին մասնակցում են 9 երկրի 25 համալսրանկան թիմեր:
Աղջիկների մրցաշարում հանդես են գալիս 6երկրի՝10թիմեր՝ 3-ական Հայաստանից ու Լեհաստանից, 1-ական՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Սերբիայից ու Սլովենիայից:
Աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են հետևյալ 3 բուհերի ուսանողուհիները՝
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ՖԿՀՊԻ)՝
Մարիա Գևորգսյան,
Սուսաննա Գաբոյան,
Նարե Սուքիասյան:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)՝
Դիանա Մնացականյան,
Ջուլիետա Գրիգորյան,
Մարիամ Մանուկյան:
Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝
Նարե Առաքելյան,
Վարդուհի Առաքելյան,
Նաիրա Պապիկյան,
Անուշ Հարությունյան:
Աղջիկների մրցաշարին մասնակցում են 6 երկրի 24շախմատիստուհի, որից 10-ը ներկայացնում են Հայաստանը: Մասնակիցների թվում կան 4 գրոսմայսստեր՝ Դինարա Սադուակասովան (2402, Ռուսաստան,Ուրալ hամալսարան),Անժելա Ստոյանովիչը (2357,Սերբիա,Բելգրադի համալսարան ), Կլաուդիա Կուլոնը(2324 Լեհաստան,Պոզնանի համալսարան), Մարթա Բարթելը (2271, Լեհաստան,Վարշավայի համալսարան): Այս մրցշարում հանդես ենգալիս նաև միջազգային՝2, և ՖԻԴԵ-ի 5 վարպետ:
Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիների թվում են ՖԿՀՊԻ պատվիրակներ՝ 2015թ կանանց ՀՀ չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանն ու ՀՀ փոխչեմպիոնուհի, միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:
Տղաների մրցաշարում հանդես են գալիս 9երկրի՝15թիմեր՝ 3- Հայաստանից,4-ը՝ Լեհաստանից, երկուսը Ռուսաստանից, և 1-ական Թուրքիայից, Սերբիայից, Սլովենիայից,Ֆրանսիայից,Պորտուգալիայից, և Խորվաթիայից:
Տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են հետևյալ 3 բուհերի ուսանողները՝
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ՖԿՀՊԻ)՝
Սամվել Տեր-Սահակյան,
Արման Միքայելյան,
Հովհաննես Գազուզյան,
Մանուել Պետրոսյան:
Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)՝
Արտավազդ Հայրապետյան,
Հայկ Վարդանյան,
Արամ Պլուզյան,
Գարիկ Մարտիրոսյան:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան( ՀՊՏՀ)`
Դավիթ Մովսեսյան,
Մինաս Կապուկչյան,
Էդուարդ Մկրտչյան,
Գրիշա Վահրամյան:
Տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են հետևյալ 3 բուհների ուսանողները՝
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ՖԿՀՊԻ)՝
Սամվել Տեր-Սահակյան,
Արման Միքայելյան,
Հովհաննես Գազուզյան,
Մանուել Պետրոսյան:
Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)՝
Արտավազդ Հայրապետյան,
Հայկ Վարդանյան,
Արամ Պլուզյան,
Գարիկ Մարտիրոսյան:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան( ՀՊՏՀ)`
Դավիթ Մովսեսյան,
Մինաս Կապուկչյան,
Էդուարդ Մկրտչյան,
Գրիշա Վահրամյան:
Բավական ներկայացուցչական է նաև այստեղ անհատական մրցումների կազմը:։ Տղաների մրցաշարին մասնակցում են 43շախմատիստ, որից 12-ը ներկայացնում են Հայաստանը: Այստեղ մասնակիցների թվում կա 5 գրոսմայստեր՝ Իվան Բուկավշին (2657,Ռուսաստան, Ուրալ համալսարան),Սանան Սյուգիրովը (2657,Ռուսաստան,Ուրալ,համալսարան),
Սամվել Տեր- Սահակյան (2601, ՖԿՀՊԻ,)
Հովհաննես Գաբուզյան (2585, ՖԿՀՊԻ),
Քամիլ Դրագան(2568, Պոզնանի տնտեսագիտական)։
Մրցաշարի գլխավոր մրցավարն է՝ միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթայանը:
Բացի այդ տղաների մրցաշարում հանդես են գալիս նաև միջազգային՝9-ը, ու ՖԻԴԵ-ի՝ 3 վարպետ:
Առաջնոթւյունն ընթանում է շվեյցարական մրցակարգով՝ 9տուրով, արագ շախմատի ձևաչափով յուրաքանչյուր պարտիայում կողմերին տրվում է 25-ական րոպե: Այսօր մրցումային 1-ին օրը կայացան 1-ին և 2-րդ տուրի հանդիպումները:
Աղջիկների մրցաշարում վստահ են մեկնարկել Մարիա Գևորգյանը (ՖԿՀՊԻ), լեհ շախմատիստուհիներ Կլաուդիոա Կուլոնն ու Մարթա Բարթելն և ռուսաստանցի, ՖԻԴԵ-ի վարպետ Դարյա Պուստովոյտովան,որոնք էլ հենց առայժամը բաժնում են 1-4-րդ տեղերը: Հաջող էր նաև ՀՀ չեմպիոնուի Սուսաննա Գաբոյանի (2174) մեկնարկն, ով 1-ին տուրում հաղթեց իր մրցկացին,իսկ երկրորդում էլ սևերով միավորը կիսեց ստուգատեսի էլո ֆավորիտ Սադուկասովայի հետ:
1-ին տուրում աղջիկների մրցաշարում առաջին անկանակալ գրանցվեց: Վրոցլավի տնտեսագիտութայն համալսարանի ուսանողուհի Մագդալենա Լազևիչը(1591)սևերով առավելության հասավ Բելգրադի համալսարանի ուսանողուհի, միջազգային վարպետ Միլա Զարկովիչի(2173) նկատմամբ:
Տղաների մրցaշարի 1-ին տուրում հինականում բարձր կարգ ունեցող շախամատիստները հաղթեցին իրենց մրցակիցներին: Այստեղ էլ հաճելի անակնկալ մատուցեց ՀՊՏՀ-ի ուսանող Էդուարդ Մկրտչյանն( 2036), ով տպավոիչ հաղթանակ տարավ Պորտոյի համալսարանին ներկայացուցիչ միջազգային վարպետ Խորխե Ֆերեյրայի նկատատմբ(2480),ում անհտական ընթացիկ վարկանիշով զիջում է 444 կետով:
Այստեղ 2 տուրից հետո 100տոկոսանոց արդյունք ունեն 11 շախմատիստ։Վերջիններիս թվում են ռուսաստանցի ճանաչված շախմատիստներ Իվան Բուկավշինն ու Սանան Սյուգիրովը (երկուսն էլ Ուրալ համալսարանից), Հայաստանի պատվիրակներ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արման Միքաելյանը,Մանուել Պետրոսյանը( չորսն էլ ՖԿՀՊԻ),ինչպես նաև 1-ին տուրի հերոս՝ Էդուարդ Մկրտչյանը( ՀՊՏՀ):
Վաղը՝ հոկտեմբերի 8-ին մրցաշարի 2-րդ օրը ժամը 15:00-16:30 կկայանան՝ 3-րդ, իսկ ժամը՝ 16:45-18:15-ը՝ 4-րդ տուրի հանդիպումները:
Նկատենք, որ թիմային պայքարում տեղերը բաշխվելու են յուրաքանչյուր թիմում անհատական պայքարում լավագույն արդյունք գրացած 2 շախմատիստների արդյուքների հանրագումարով:
Շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի 1-ին առաջնության չեմպիոնները հայտնի կդառնան հոկտեմբերի 11-ին՝ եզրափակիչ՝ 9-րդ տուրի ավարտից հետ: Նկատենք, որ այսօր երեկոյան ժամը 18:30-ին տեղի է ունենալու ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը: Հոկտեմբերի 10-ին առաջնությունում հանգստյան օր է:



