Տավուշի մարզպետի բախտը չի բերում մեր լրատվական դաշտում։ Լինելով սահմանամերձ պրոբլեմատիկ մարզի ղեկավար, մամուլում նրան սովորաբար հիշում են սկանդալային ու վիճահարույց դեպքերի առնչությամբ։ Հանրապետությունը նրա մասին իմացավ նորակառույց եկեղեցում առկա սրբապատկերի պատճառով. ըստ պաշտոնական վարկածի, կազմակերպիչները՝ ցանկանալով քծնել Աբովյանին, Առաքյալներից մեկին պատկերել էին Հովիկ Աբովյանի դեմքով...
Ինչևէ, Հովիկ Աբովյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, որ ինքը դեմ է, որ էրեբունի-Երևանի տոնակատարությունների հաշվին, սահմանամերձ գյուղերին օգնություն ցուցաբերվի, քանի որ իրենց կառավարությունը փող կհատկացնի, իսկ Երևանն իր տոնով թող մնա։
Հիմա ակամայից հարց է առաջանում, թե ի՞նչը կարող էր ստիպել մարզպետին նման տխմար հայատարարություն անել։ Մենակ երկու տարբերակ կա. կամ մարզպետն ինքն է անմեղսունակ ու չի հասկանում, որ իր այս հայտարարությաբ դառբնալու է ամբողջ ֆեյսբուքահայության քննադատության գլխավոր թիրախը, ինչպես նաև այն, որ ինչքան էլ կառավարությունն օգնի, փորձը ցույց է տալիս, որ դա բավարար չի լինելու. ոնց եղավ կարկտհարություններ ժամանակ, ոնց եղավ հոսանքի սուբսիդավորման ժամանակ, ոնց եղել է միշտ։ Կա մի աներկբա իրականություն. ՀՀ Կառավարությունը չի ծառայում ժողովրդի շահերին և վերջ։
Մյուս տարբերակը նրանում է, որ Հովիկ Աբովյանին հորդորել են հանդես գալ այս հայտարարությամբ, որպեսզի մասյրաքաղաքում իբր կոտրեն Էրեբունի-Երևան տոնակատարությունների դեմ բարձրացող ալիքը։ ինձ թվում է, որ սա ավելի մոտ է իրականությունը, քանի որ հաշվի առնելով նման հայտարարության ոչ ադեկվատ լինելու աստիճանը, խիստ ուժեղ առնում եմ Տարոնի հանճարեղ փիառշիկների ու նրանց կառավարության կոլլեգաների աշխատանքի հոտը։ Ըստ ամենայնի, սրանք խորհուրդ են տվել Տարոնին դիմել Կառավարությանը, որպեսզի այնտեղից ներազդեն Հովիկ Աբովյանի վրա ու նա հանդես գա համապատասխան հայտարարությամբ, նրանք էլ արել են...
Ամեն դեպքում, համը արդեն իրոք դուրս եկավ ու շնորհիվ քաղաքապետարանի հիրավի տխմար համառության, հարամվում ա ինչպես Էրեբունի-Երևանը, այնպես էլ սահմանամերձ գյհուղերին օգնելու հարցը։ Մինչդեռ կարելի է կոմպրոմիսային շատ գեղեցիկ լուծում տալ այս ամենին, բայց դե Քաղաքապետարանը ո՞նց կարող է բաց թողնել հերթական անգամ ուրագավարի գործելու հնարավորությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1629748860624385&set=a.1436339379965335.1073741827.100007678606149&type=3&theater&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել