Գիտեք, ՖԲ-ում շատ մարդկանց եմ կարդում ու վերջերս նկատել եմ, որ ՖԲ ակտիվ մասսան (մտքեր արտահայտող) 2 հիմնական մասի ա բաժանվում:
Առաջինները ինչ *ռի բան լինում ա, փորձում են լավ բան էլ նկատել մեջը, շեշտը դնեն լավի վրա, ասենք Արմենչիկին վաստակավոր երգիչ են տալիս, սաղ քլնգում են, էս մարդիկ էլ թե բա հըլը նայեք նաև ինչ արժանի մարդիկ են ստացել, իրանց համար ուրախացեք, ինչ եք վատի վրա ֆիքսվել: Կամ էսօր ասեցին, որ եսիմ ում տուն են տալու, էս մարդիկ էլ թե բա հոմ մենակ իրանց չեն տալիս, տեսեք 30 զինվորականների ընտանիքներին են տալիս, մենակ բողոքում եք:
2. Տրամաբանական է, որ էս տեսակն էլ մենակ վատն ա տեսնում ու ամեն լավ բան կապում ա նրա հետ, որ ընդհանուր սաղ վատ ա ու վաբշե վերջներս եկել ա: Միայն մունաթ ու դժգոհություն ա, բացառապես նեգատիվ:
Երևի երկուսն էլ պետք են բալանսի համար, եթե մենակ առաջինները լինեն` էս իրականությունից կկտրվենք, կկարծենք որ էտ անտերը չի լինում որ մենակ արժանի մարդկանց տան էն ինչ հասնում ա ու իրանց շնորհիվ չսղցնեն եսիմ ում էլ անցկացնեն: Միայն երկրորդների դեպքում էլ սաղ օրը պիտի մունաթ դեմքերով ման գանք սրան-նրան քլնգելով ու ոչինչից հաճույք չստանալով, քանի որ ինչ ուզում ես արա` երկիրը երկիր չի... Մի խոսքով, ընկերներ ջան, կարդացեք տարբեր մարդկանց ու առհասարակ շրջապատում էլ էս 2 տեսակից ունեցեք, սա շատ կարևոր բալանս ա )))