Wedding.am-ը գրում է.

Միշտ չէ, որ բոլոր աղջիկները ամուսնանում են նրա հետ, ում սիրտն է ընտրում, այլ նախընտրում են ամուսնանալ իրենցից բավականին մեծ տղամարդկանց հետ, և միանգամից սկսում լողալ երազային միլիոնների մեջ: Այդպես վարվեց 25-ամյա գեղեցկուհի Քեթի Շմիթցը, ով ամուսնացավ 82-ամյա միլիարդատեր Ռիչարդ Լյուգների հետ:

1410900484_1

Ամուսնությունից հետո առաջին անգամ երջանիկ զույգը տվել է համատեղ հարցազրույց, որտեղ պատմել են իրենց ընտանեկան կյանքի մասին` բոլոր աղջիկներին ասելով, որ միայն ցանկությունը միլիոնատիրոջ հետ ամուսնանալու, բավարար չէ երջանիկ լինելու համար:

21

Պետք է նկատել, որ սա 82-ամյա նորապսակի առաջին ամուսնությունը չէ: Մինչ այդ նա արդեն հասցրել է 4 անգամ ընտանիք կազմել և 4 երեխա ունենալ: Եվ հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ մտավախություն ունի ներկայիս ամուսնության համար, քանի որ Քեթի հետ մինչ ամուսնությունը մեկ տարի էլ ծանոթ չի եղել:

509013

Միաժամանակ նա կարծում է, որ իր կնոջը ինքը շահել է, քանի որ այդպիսի երիտասարդ աղջկա հետ ապրելով ինքը ամեն օր ավելի է երիտասարդանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել