Շուխուռի հետքերով մտա քաղաքապետարանի կայքը ու ինչ տեսնեմ: Տեսնեմ որ նույն քաղաքապետարանը զոհված/ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին 30 հատ բնակարան ա տալու, բայց դե դա ոչ մեկին հետաքրքիր չէր, կարևրը շուխուռ անելն ա ու լավ բան չնկատելն էր:
«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ներկայացվող նախագծով նախատեսվում է բնակարանների տրամադրում թվով 30 (երեսուն) ընտանիքների: Նշված թվով 30 ընտանիքից 28-ը` ծառայողական պարտականությունների
կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ զինվորական ծառայության ժամանակ վնասվածքներից, խեղումներից և առաջացած հիվանդություններից հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) խիստ կարիքավոր ընտանիքներն են, որոնց,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրվել է զոհվածի
(մահացածի) ընտանիքի անդամի կամ հաշմանդամի կարգավիճակը հավաստող տեղեկանք:
Մնացած թվով 2 դեպքերով նախատեսվում է բնակարաններ տրամադրել Հայաստանի
Հանրապետության և Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներ` ազատամարտիկների ընտանիքներին, հաշվի առնելով
նրանց բնակարանային խիստ կարիքավորությունը, ինչպես նաև ազատամարտիկների ավանդը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում:
Երևանի քաղաքապետարանի կողմից այցելություններ է կազմակերպվել վերոնշյալ թվով 30 ընտանիք, տեղում կատարվել է տեղատեսություն, ուսումնասիրվել է վերջիններիս բնակարանային պայմանները և ցուցաբերվել է մեթոդական աջակցություն անհրաժեշտ
փաստաթղթերի հավաքագրման հարցում: