Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրութայն միջազգային ֆեդերացիան (IFFHS) քվեարկություն է անցկացնում` որոշելու 2012-ի աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստին:
Քվեարկությունը սկսվել է հոկտեմբերի 15-ին եւ ավարտվել է նոյեմբերի 30-ը: Եվրոպական գոտում ամենահայտնի ֆուտբոլիստների ցուցակը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը`53884 ձայնով: Երկրորդ տեղում ընթացող Էդին Ջեկոյի համար քվեարկել է 32727 հոգի: Կրիշտիանու Ռոնալդուն 5-րդ տեղում է` 10048 ձայնով: Եվրոպական գոտում լավագույն ութնյակում են հայտնվել նաեւ ալբանացի Լորիկ Կանան, իտալացի Ֆրանչեսկո Տոտին, սերբ Բրանիսլավ Իվանովիչը, ուկրաինացի Եվգենի Կոնոպլյանկան եւ գեմանացի Միրոսլավ Կլոզեն:
Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի առաջին ութ տեղերը եւ մնացած մայրցամաքների առաջին հինգ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները կպայքարեն հաղթողի կոչման համար: