Ինչ մազալու ա կյանքը… բա մի քանի տարի առաջ մտքովս կանցնե՞ր, որ շնորհակալության զգացումով կլցվեմ հանրապետական ու չանրապետական պատգամավորների, այդ թվում՝ Շմայսի ու թոխմախի Մհերի հանդեպ, որ սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշմանը կողմ քվեարկելով ինձ հնարավորություն տվեցին գնալ ու «ոչ» ասել էն դավթարին, որը մշակելիս քաղաքացիներին գետնախնձորի տեղ իսկի չդրեց իշխանությունը… «ոչ» ասել՝ առանց կարդալու, որովհետև առանց դրա մշակմանը ․մասնակցելու հնարավորություն քաղաքացուն տալու, առանց նրա կարիքներն ու ձայնը լսելու մշակված դավթարը քվեարկության դրված դավթարը մեկ քվե ունի՝ «ո՜չ»… «ո՜չ» գործընթացին, «ո՜չ» մոտեցմանը, «ո՜չ» գետնախնձորատեղ դնելուն…
…բա մտքովս կանցնե՞ր, որ քոչարյանի հետ նույն քվեն եմ նետելու… թո՜ղ որ տարբեր մտահոգություններով, ինքը՝ նախագահ դառնալու հեռանկարից զրկվելու, ես՝ իր նախագահ դառնալու հեռանկարից վախեցած…
…բա մտքովս կանցնե՞ր, որ մտքովս չէր անցնի…
© Անբաշար Ասադ