Երեկ մեծ աղմուկ հանեց տեսանյութը, որտեղ Գագիկ Ծաառուկյանը բավականին կոպիտ կերպով պատասխանում է մուննաթ եկող գյուղացուն, թե բա քա՞քն եմ ընկել ձեր ձեռքը, էս երկրում ուրիշ մարդ չկա՞։ Ամենևին չհանդիսանալով Գագիկ Ծառուկյան գործչի ու Գագիկ Ծաառուկյանն երևույթի կողմնակիցը, պետք է խոստովանեմ, որ այդ տեսանյութում բացասական հերոսն ինքը չէ, այլ իրեն հարց ուղող գյուղացին։ Բացատրեմ թե ինչու։
Այսօր կկարդում են, որ գյուղացիներից ոմանք թափել են խաղող ճանապարհին, որովհետև չեն կարողացել վաճառել այն մթերող ընկերություններին; Ծառուկյանին դիմող գյուղացին էլ ասում է, որ էս տարի բերքը շատ է եղել ու 15 տոննա խաղող փոխարենն 60 տոննա է աճել ու գրեթե ուլտիմատիվ կերպով ու շանտաժով պահանջում է, որ Ծառուկյանը կարգադրի մթերել ողջ ծավալը։
Այ սա է մեր գյուղատնտեսության ոլորտի հակառակ կողմը․ ճկունության ի սպառ բացակայություն, ագահություն ու զոռբայություն։ Գյուղացիներն արդեն սովոր են, որ պետք է մենակ աճեցնեն ու բիրիքով տանեն հանձնեն։ Մի փոքր մասն էլ մանրածախ առևտրով իրացնեն։ Արդյունքում, ունենք իրավիճակ, երբ հիանալի բերք է եղել, բայց միրգ-բանջարեղենի գների վրա դա կարծես թե ոչ մի անդրադարձ չի ունեցել ու առաջվա պես ստիպած ենք եվրոպական գներ վճարել դրա համար։
Սա ագահության դասական դրսևորում է։ Անգամ հանգստյան օրերին կազմակերպվող տոնավաճառներում տեսնում ենք, որ վերավաճառողներից գանգատվող գյուղացիները իրենց բերքը առանց միջնորդների իրացնում են անգամ վերավաճառողներից էլ ավելի թանկ գներով։ Նույնն էլ ի դեպ մայրուղիներին։ Կամ պետք է մեծածախ առնես, կամ էլ ապրանքը մնալու է ու փչանա։
Մյուս կողմից, ճիշտ ա ասում Ծառուկյանն այն առումով, որ իրոք ինքը հո կրակը չի՞ ընկել ու չի խոստացել, որ մթերելու է Հաայաստանում աճող ամեն գրամ խաղողը; Ի վերջո, կան արտադրական սահմանափակ հզորություններ ու եթե եղած բերքը գերազանցում է պահանջարկը, բնականաբար պետք է ինչ որ այլ մեթոդների մասին մտածել։ Սա էլ արդեն ճկունության բացակայությունն է։ Թող գյուղացիներն իրենք գինու ու սպիրտի արտադրամասեր բացեն, իրենց բերքը կոնվերտացնեն այլ ապրանքների և դրանք իրացնեն, բայց չէ, արագին ու հեշտին են գնում, իսկ հետո էլ դժգոհում են։
Իսկ էս խաղողը ճանապարհին թափելը սրիկայություն է առնվազն։ Չկա-չկա, տարեք մի հատ զորամասի տվեք, թողեք զինվորները միրջ ուտեն, ռագներդ կընկնի՞։