Բեկոր Աշոտ (Ասկոլկա, իսկական անունը՝ Աշոտ Ղուլյան) (1959 թ., հոկտեմբերի 6, Բաքու - 1992 թ., օգոստոսի 24, Դրմբոն), Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։
«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով...»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»։ Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»
Աշոտ Ղուլյան
Հ.Գ Առաջին անգամ, երբ ոտքս դրեցի Արցախ, առաջին մարդը, որ հանդիպեցի Կոմանդոսն էր, երկրորդը` Բեկորը: Երկուսն էլ հերոսներ են, բայց այն ժամանակ դեռ չէի գիտակցում, թե Աստված ում ինչ ճակատագրի ու հիշատակի կարժանացնի:
Շահե Աճեմյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=764049580407814&set=a.129426930536752.41915.100004083370590&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել