Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող <<դաշնակցային>> քաղաքականության միակ լուսավոր կողմն այն է, որ վերջապես ոչ միայն սկսում ենք մեր մաշկի վրա զգալ <<չկան հավերժական բարեկամներ, կան վարեժական շահեր>> աքսիամոտիկ և պրագմատիկ ճշմարտության հետևանքները, այլև խորապես և շոշափելիորեն ընկալել առ այսօր մեզ ենթագիտակցական վախ ներշնչած՝ <<հուսներս մեզ վրա>> ապրելու և ինչու ոչ՝ զարգանալու կենսական անհրաժեշտությունը: Այդ ընկալումն ունենալու համար մեզ միշտ խանգարել է ժամանակի սղությունը: Հիմա էլ ժամանակը շատ չէ, բայց բավարար է այս ոսկե կանոնը յուրացնելու համար: 
Մնում է, որ ընկալումները վերածվեն դրանից բխող վարքագծի և գործողությունների: Այսինքն առաջին հերթին լինել ոչ թե քաղաքականության սպառող, այլ այսպես ասած՝ արտադրող, արտահանող և իսկապես իրականացնող երկիր: Դրա հիմնական խոչընդոտները մի կողմից հասարակական-քաղաքական, մտավորական ստրկամիտ ու որկրամոլ էլիտան է, մյուս կողմից այսպես կոչված դեպի արևմուտք և դեպի հյուսիս քաղաքակրթական կեղծ երկընտրանքի կեղծ ու եկղեքիչ օրակարգը: Առաջին խոչընդոտի վերացումը, սակայն, աստիճանաբար կբերի նաև երկրորդի չեզոքացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել