Ծերե՛րը, ծերե՛րը… Սպիտակահեր ծերերը: Եկել են մի վերջին պայքարի: Նրանց դեմ Ազգային ժողովի զանգվածեղ ճաղերն են… Մեկի չոր շուրթերը ինքն իրեն ասում են . - «Սրանք էլ կանցնեն, բայց մեր կյանքն էր ափսոս…»: Ծեր կանայք: Աղոթք չկա շուրթներին – միայն անեծք, ափսո՛ս մեր մայրերին… Նախկին բանվորներ, արհեստավորներ: Բնիկ երևանցիներ: Մեկը մարգարեանում է՝ որպես բանբեր հուսալքության ու ասում. - «Սա երևանցիների ցեղասպանություն» է: Ճաղերը լռում են, երիտասարդները վանկարկում են, ճաղերից անդին իշխանական մեքենան խորհրդի է նստել Լյուցիֆերի հետ:

Սա այս գրության դառը լիրիկան է – ավարտեցի: Հիմա սկսվում է ահեղ էպիկան: Դառը ճշմարտությունը: Դիմացե՛ք: Չգիտեմ՝ ինչքա՞ն է օրինական, երբ զավակը կշտամբում է սիրելի ծնողին:

Ո՛վ անտիրական, անառաջնորդ ժողովուրդ: Ինչի՞ն ես ոչ ասում: Չտեսա՞ր նախորդ «Ոչ»-ի ավարտը: Մի ուղեղում մշակվում է պլանը – էսինչ բանի վերաբերյալ «Ոչ» նախապատրաստել, մի քանի գործավոր վարձել, տեղը-տեղին տեղին կազմակերպել, ժողովրդի էներգիան հավաքել, շիկացնել – մինչ արև դառնա, և էն վճռական ակնթարթին՝ գործավորին հրահանգ տալ, «Ոչ»- ի թեման փակել, մեր հոգու շիկացած արևը գահավիժեցնել, քոռուփոշման զանգվածին տուն ուղարկել: Հիմա էս «Ոչ»-ն է – ոչ սահմանադրական փոփոխություններին: Բայց ի՞նչ վտանգ իշխանությանը – եթե նույնիսկ մի նոր արև դառնա էս «Ոչ»-ը ՝ վերջը գործող նախագահը հանդիպման կկանչի դարի «վերլուծաբան»՝ առաջին նախագահին, աղոթավոր Րաֆֆիին, միասին մի «երկխոսական» ֆորմատ կմոգոնեն և պատշաճ ձևերով հարցը «կկարգավորեն»: Իսկ մինչև այդ հայ զանգվածին կզբաղեցնեն քաղաքական ժավելի մեջ դրված, անգունացած, անպտուղ ու անիմաստ՝ Լյովիկ Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Արմեն Մարտիրոսյանը:

Էսօր, ԱԺ դարպասների մոտ տեսա միջոցառման լիդերին: Անժպիտ բարևեցինք իրար, հայացքով ցույց տվեց բարձրախոսը՝ «Եթե կուզենաք խոսել» - չէ՝ ասացի: Նախորդ հանրահավաքին պատշաճ ձևով Հայտ էի ներկայացրել՝ ձայն տվեք: Հայտիս կցել էի 5-6 գիրք, աշխատանքների պատկառելի ցանկը: Մերժում: Անհանար է՝ իբրև թե: Մենք այդ օրը լսեցինք քաղաքական թոթովանքներ: Եթե իշխանության և ՀԱԿ-ի գործավորները չեք, եթե մի պտղունց ինքնուրունություն ունեք՝ ձայն տվեք Հայոց Նոր Պետականության ստեղծման Ծրագրի հեղինակ և համակարգող ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆԻՆ:

Ես մի բանի ընդամենը «ՈՉ» կասեմ – հայ ժողովրդի պետական-քաղաքական ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ: Պետություն կառուցելու ստոր մակարդակին: Եվ որպեսզի «ՈՉ»-ս չճնշի այդ երկհազարամյա հիվանդին, այլ վերջնականապես ապաքինի նրան, մնացյալը «ԱՅՈ» կասեմ:
«ԱՅՈ» - հայ ժողովրդի Մեծ Մշակույթին:
«ԱՅՈ» - հայ ժողովրդի պետականաստեղծ հանճարին:

Հույս ունեմ – Սերս, Կարեկցանքս, Գիտելիքս կօգնեն ինձ այս ծնկած, ստորացված ժողովրդին ոտքի կանգնեցնելու: Ես մի ՄԵՆԱԿ եմ – բայց թիկունքս զորավոր է – հետո կհասկանաք ասածս:

Հ. Գ. Մի քանի ընկեր ու ինձ ճանաչող ունեմ, որ մասնակցում են հանրահավաքներին: Հավաքվեք և հաջորդ հանրահավաքին պահանջեք իմ ելույթը:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել