Քանի որ սահմանում իրավիճակը վերահսկելի է, թշնամին պատժվել է և ձենը կտրել, առանց խղճի խայթի կարող եմ անդրադառնալ առօրեական խնդիրներին...
Գործադիրը հավանության է արժանացրել 2016-18 միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որով կարճ ասում է ացախցիներին՝ գոտիներդ ձգեք, անկախ շուկայական գների անկանոն աճից, ձեր աշխատավարձերն ու թոշակները չեն աճելու մինչև 2018 թվականը:
Միայն 2018-ին կառավարությունը ակնկալում է, որ ֆինանսական միջոցների դեֆիցիտ չի ունենա, եկամուտները կգերազանցեն ծախսերը, սակայն, գերազանցված եկամուտները, ըստ ամենայնի, նորից կուղղվեն ոչ թե աշխատավարձերի բարձարցմանը, այլ մինչև 18-ը կուտակված պարտեքրի մարմանը:
Ի դեպ, երևի չեմ սխալվի, եթե ասեմ, առաջին անգամ Հայաստանից ստացվող միջպետական վարկը ոչ թե չի աճելու կամ պահպանվելու, այլ կրճատվելու է:
Բնական է, որ այս իրավիճակը հաղթահարելու փորձեր է անում կառավարությունը:
Օրինակի համար, օպտիմալացնում է պետական սեկտորի աշխատատեղերը, ծառայողական մեքենաների քանակը և ,,այլ ծախսեր,, խորհրդավոր հոդվածը
Վարչապետը խիստ հանձարարական է տվել խնայել, նույնիսկ, գրասենյակային թուղթն ու գրիչը...
Փաստորեն, պետք եղավ հասնել թուղթ խնայելու վիճակին, որպեսզի հասկանանք, որ ծառայողական մեքենան զոքանչին կամ սիրասուն կնոջը բազար, իսկ ժառանգներին ՝ դպրոց տանելու համար չէ ...
Որ 300մետր աշխատանքի վայրի հեռավորությունը հաղթահարելու համար ամսական 300 լիտր վառելիք չի պահանջվում...
Սրանք ամենապրիմիտիվ օրինակներն են, որ ակնառոււ են նույնիսկ ամենաանտարբեր մարդու համար /իրականում, նկարագիրն ավելի մռայլ է/
Սրանք նաև հաշվարկներ են , որոնցից ես գլուխ չեմ հանում, ասենք, ինչքան թուղթ ու գրիչ պետք է խնայենք, որ մի օր այդ տնտեսած միջոցներով ունենանք այնպիսի աշխատավարձ, որ օտար երկրում չարքաշ աշխատանքի վարձը գայթակղիչ չլինի, որ մի քիչ տարբերվի աղքատավարձից ...
Ի դեպ, միայն վերջին ամսում իմ ծանոթների շրջանում երեք ընտանիք է լքել Արցախը՝ յոթ երեխաներով..
Յոթ պոտենցիալ ընտանիք.... որ պիտի բազմապատկվեր առնվազ չորսով և այդ թվի առնվազն կեսը պետք է որ ԶԻՆՎՈՐ դառնար Հայրենիքի համար ....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1138769556152450?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել