Ուղիղ երկու ժամ տևեց Խանջյանից Մատենադարան։ 40 րոպե խցանման մեջ նստելուց ու Երևանի պատմությունն անգիր անելուց հետո հասկացանք, որ այլևս հույս չկա, և ապավինեցինք մեր ոտքերին։ Մեկ ժամից ավել քայլեցինք, ու երեսուն տարեց տուրիստներս, հազիվ ոտքերը քաշ տալով, հասան թանգարան։ «Ինչի՞, ի՞նչն է պատճառը» հարցին պատասխան չունեմ։ Էն, ինչ արվում ա էս պահին մեր քաղաքում, վեր է բանականությունից։ Էս վանդալիզմ ա, այսպիսով մեր իշխանությունները ցույց են տալիս, թե ինչքան թքած ունեն մեզ ու մեր ազատ տեղաշարժի իրավունքի վրա։ Տուրիստական էս թեժ սեզոնին, աշխատանքային էս օրով (իսկ Հայաստանում, ցավոք, բոլոր օրերն են աշխատանքային), վերցնել ու էսպես կաթվածահար անել քաղաքի կենտրոնն ուղղակի բարբարոսություն է։ Ու ո՞նց չասես, գրողի ծոցը ձեր տոնն էլ, ձեր մարաթոնն էլ, ձեր Լեյլայի կաստեներն էլ...
ՀԳ. Այ ջրցանը հիմա բերեք ու վերականգնեք քաղաքի խաղաղ ու կանոնավոր երթևեկը։