Երեկ ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մի բան պարզ դարձավ, որ հանրային տրամադրություններն, այնուամենայնիվ, փոխվել են: Ամբողջ օրը հրապարակում գործում էր ցուցահանդես, որի կողքով անցնելիս մարդիկ կարդում, մտահոգվում, շնորհակալություն էին հայտնում, անգամ ծաղիկներ էին դնում բռնության զոհ դարձած կանանց հիշատակին: Ի տարբերություն հանրային տրամադրությունների՝ իշխանական պատվեր կատարողներն իրենց դերում էին: Կառավարության շենքի դիմաց իր հերթական նողկալի ճառով հանդես եկավ ՀՀԿ տատը, հետո ասուլիսի ժամանակ ոչ պակաս տխեղծ հայտարարություններ արեց ՀՀԿ պատգամավորը: Ու այժմ արդեն հստակ կարելի է արձանագրել, որ մեր հասարակությունը փոխվում է, իսկ վերնախավի պատկերացումները մնում են նույնը, բռնարարի հոգեբանությամբ շարունակում են գործել: Հիմա պիտի հերքեմ այն տարածված ասույթը, թե ամեն իշխանություն արժանի է ժողովրդին, չէ, ժող ջան, նրանք ձեզ արժանի չեն, դույզն իսկ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/943968458959288?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել