
Բոլոր ժամանակներում տիրակալները միշտ ստացել են այն, ինչ ցանկացել են, ու ոչ ոք չի համարձակվել մերժել նրանց: Այնպիսի պատմական պերսոնաժների, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին, Հայոս Հուլիոս Կեսարը և Էդուարդ 2-րդը, միավորում է մեկ ընդհանուր կիրք՝ կիրք առ տղամարդիկ: Ձեզ ենք ներկայացնում 5 պատմական առաջնորդների, ովքեր գեյ են եղել ու չեն թաքցրել դա:
1. Հայոս Հուլիոս Կեսար
Հուլիոս Կեսարը պատանեկության տարիներին մարմնավաճառությամբ է զբաղվել: Պատմական աղբյուրները պահպանել են վկայությունները պատմության մեծագույն առաջնորդներից մեկի՝ Հուլիոս Կեսարի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Ինչպես հայտնի է, անտիկ ժամանակներում Հին Հռոմում նույնասեռական կապերը չէին համարվում ինչ-որ անբնական բան: 19 տարեկան հասակում Հուլիոս Կեսարը հայտնվեց Վիձինիայի արքա Նիկոմեդես 4-րդ արքայի մոտ ու մոտ 3 տարի նրա սիրեկանն էր: Երբ նա դարձավ Հռոմի տիրակալը, ընդդիմադիր սենատոր Ցիցերոնն անվանեց Կեսարին «Վիձինիական թագուհի, ով դեպի իշխանություն տանող իր ուղին հարթել է հետույքով»:
2. Ալեքսանդր Մակեդոնացի
Ալեքսանդր Մակեդոնացին հավերժացրել է իր անունը պատմության մեջ: Արդեն 20 տարեկան հասակում նա դարձավ թագավոր ու հետագա 11 տարիների ընթացքում չկրեց ոչ մի ռազմական պարտություն՝ նվաճելով ճանաչված աշխարհի մեծ մասը: Ի հեճուկս համասեռամոլների մասին տարածված պատկերացումների, որ նրանք իբր թույլ ու կնակերպ կերպարներ են, Մակեդոնացին ամենևին չէր համապատասխանում այս կարծրատիպերին: Նա քաջ էր ու խիզախ, միշտ մարտնչում էր առաջին գծում ու հաճախ լուրջ վերքեր էր ստանում:
Երիտասարդ արքան երեք կին ուներ, բայց այս բոլոր ամուսնություններն էլ քաղաքական քայլեր էին: Ալեքսանդրի իսկական սերն իր «քնքուշ ընկեր» Հեփեստիոնն էր: Իր սիրեկանի մահից հետո գազազած Ալեքսանդրը հրամայեց մահապատժի ենթարկել այն բժշկին, ում չհաջողվեց փրկել Հեփեստիոնին: Որոշ ժամանակ անց արքայի նոր սիրեկանը դարձավ երիտասարդ պարսիկ Բագաոսը, ով Ալեքսանդրի սիրեկանը մնաց մինչև վերջինիս մահը:
3. Ռիչարդ Առյուծասիրտ

Ռիչարդ Առյուծասիրտն ու Ֆիլիպ 2-րդ Օգոստոս արքան
Պատմաբանները մինչ օրս բուռն կերպով վիճում են Ռիչարդ Առյուծասիրտի հետ կապված պատմական մի հարցի շուրջ: 1187 թվականին թվագրված մի գրությունում նշվում է, որ ի նշան ֆրանս-անգլիական դաշինքի՝ Ռիչարդն անկողին է կիսել Ֆրանսիայի Ֆիլիպ 2-րդ արքայի հետ: Շատերը պնդում են, որ դա զուտ քաղաքական քայլ է եղել, բայցևայնպես, այսպիսի պնդում իրոք գոյություն ունի:
4. Էդուարդ 2-րդ
Անգլիայի մեկ այլ արքա՝ Էդուարդ 2-րդը, ամուսնացավ Իզաբելլա Ֆրանսիացու հետ 1308 թվականին: Ցավոք, արքան անտարբեր գտնվեց իր գեղեցկուհի կնոջ նկատմամբ և այցելում էր նրա սենյակ միայն հղիանալու համար բարենպաստ օրերին: Պատմական աղբյուրներում նշվում է, որ արքան անամոթ ու անպատկառ վարք էր դրսևորում երիտասարդ տղամարդկանց հանդեպ, անկախ նրանից, թե նրանք կոմսեր էին, թե քարտաշներ: Պաշտոնապես արքայի ֆավորիտը սըր Հյու լե Դիսպենսերն էր: Մինչ արքան հաճույք էր ստանում ոչ ավանդական հարաբերություններից բոլորի աչքի առջև, Հյուն դրանից առավելագույն օգուտ էր քաղում իր համար: Կարճ ժամանակում արքայի սիրեկանը հսկայական կարողություն կուտակեց:
Երկար տարիներ անհարգալից վերաբերմունքի արժանանալուց հետո թագուհին վերջապես պետական հեղաշրջում կազմակերպեց և մեղադրեց ամուսնուն անհավատարմության և արվամոլության մեջ: Արդյունքում Հյու լե Դիսպենսերին հրապարակավ քառատեցին, իսկ Էդուարդ 2-րդին գաղտնի սպանեցին բանտում:
5. Ադոլֆ Հիտլեր
Ադոլֆ Հիտլերին ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ սկսեցին կասկածել Լոտար Մահթանի գրքի հրապարակումից հետո: 1915 թվականին երիտասարդ Հիտլերին ուղարկեցին Արևմտյան ռազմաճակատ, որտեղ նրան հաճախ էին տեսնում տղամարդ մարմնավաճառի մոտ: Արդեն ֆյուրեր դառնալուց հետո Հիտլերը մի շարք բարձրաստիճան նացիստական գործիչների մահապատժի ենթարկեց, որպեսզի իր հոմոսեքսուալ հակումները թաքցնի:



