Ես կարող եմ քեզ հավատալ,
Սակայն ինչո՞ւ, ինչի՞ համար,
Ես կարող եմ և ըմբռնել,
Եվ քեզ սիրել առաջվա պես, 
Կարող եմ քեզ տողեր ձոնել, 
Առաջվա պես,առաջվա պես,
Եվ վստահել, և վարանել,
Եվ լուռ տոկալ առաջվա պես:
Ու հայացքդ առաջվա պես 
Նույնն է, չկա ոչ մի նշույլ, 
Մի քիչ սիրո, մի քիչ հույսի,
Չկա, չկամ, ուր ես դու:
Մեկ է, թե գաս, բան չի փոխվի,
Գարուն չի գա քո գալով,
Արևը իմ դժվար փայլի,
Սև է սիրտը իմ խռով:
Ու թե գնաս օտար ափեր,
Երկինքը դժվար մթնի,
Անձրև չի գա քո գնալուց,
Արցունք չի գա քո գալուց:
Դեհ, ինչ արած կյանքս էր այսպես,
Ուրախացա, հրճվեցի,
Սակայն արցունքն ու կարոտը
Սրտիս տպված մնացին:
Միգուցե լաս իմ պատճառով,
Հիշես խոսքերս վերջին,
Միգուցե քո սև աչքերից 
Արցունք ձոնես իմ սրտին:
Մեկ է, սեր է սիրտս ամբողջ,
Ու դժվար թե էլ սիրի,
Քո պես մեկին դժվար գտնեմ,
Որ ինձ այդպես կախարդի:
Թե գալու ես, որ անձրևես,
Լավ է չգաս, չփայլես,
Թե գալու ես, որ փոթորկես, 
Լավ է չգաս, չխառնես:
Եվ ինչ է որ սերն այս խռով,
Որ ինձ տարավ դեպ անդունդ,
Ես կորցրի խիղճը սրտիս,
Հոգուս անդորրն ամոքիչ:
Կյանքի անհուշ խորխորատում 
Քամին էր լուռ հեծեծում,
Ուր ես, չկաս, չկամ ես էլ,
Կորցրել ենք մեկմեկու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել