allwomen.net.ua-ն ներկայացնում է մեղրի օգտակար և բուժիչ հատկությունները:
Մեղրը մթերք է, որը կարող է երկար պահվել՝ մնալով նույնքան օգտակար և համեղ: Այն հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային միջոց է:
Մինչ ինսուլինի բացահայտումը՝ բժիշկները մեղրն օգտագործել են դիաբետի բուժման համար և խորհուրդ են տվել շաքարի փոխարեն մեղր ուտել: Դիաբետիկները և հիպոգլիկեմիայով տառապող մարդիկ պետք է բժշկի հետ խորհրդակցեն մեղրը բուժական նպատակներով օգտագործելուց առաջ:
Քնելուց առաջ երեխային տրված 1 թեյի գդալ բնական մեղրը գործում է որպես հանգստացնող միջոց, օգնում ավելի արագ քնել և խուսափել գիշերային անմիզապահությունից:
Մեղրը բարձրացնում է էներգետիկ մակարդակը, կենսական տոնուսը, ուժ է տալիս:
Բուժում է հազը. մրսածության դեպքում քնելուց առաջ խմեք 1 թեյի գդալ մեղրով 1 բաժակ տաք կաթ:
Մեղրը կարող է օգտագործվել ստամոքսի թթվային խանգարումը ճնշելու համար:
Իմբիրին, կիտրոնի հյութին և տաք ջրին խառնած մեղրը նվազեցնում է սրտխառնոցի զգացումը և ուժ է տալիս:
Բնական մեղրի օգտագործումն օգնում է կրճատել մկանային ցնցումները:
Մեղրն օգտագործում են անեմիայի բուժման համար, այն կարգավորում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը:
Բոլոր տեսակի աղիքային խանգարումների դեպքում ևս օգտագործում են մեղր, քանի որ այն հրաշալի հակաբակտերիալ միջոց է:
Արյան մեջ շաքարի պարունակության նվազման դեպքում մարդը հոգնածություն և հաճախակի սրտխփոց է ունենում: Մեղրը վերացնում է այդ զգացողությունները:
Մեղրը պարունակում է մարսողության համար անհրաժեշտ շատ ֆերմենտներ:
Այն հրաշալի միջոց է տարբեր վերքերի դեպքում՝ ունի հականեխիչ, հակաբակտերիալ, հակասնկային հատկություններ, որոնք վերացնում են միկրոբային վարակները և նպաստում վերքի արագ ապաքինմանը:
Բնական մեղրի օգտագործումն օգնում է նվազեցնել օրգանիզմում տրիգլիցերիդների մակարդակը: Դրանց բարձր պարունակությունը կարող է հանգեցնել սրտանոթային և այլ հիվանդությունների: Արհեստական մեղրը՝ ընդհակառակը, հանգեցնում է տրիգլիցերիդների ավելացման:
Մեղրը հաճախ օգտագործվում է կոսմետոլոգիական նպատակներով: Դեմքի գույնի բարելավման համար 1 ճաշի գդալ մեղրը խառնեք 1-2 ճաշի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղի հետ, քսեք դեմքին և պարանոցին: 30 րոպե անց լվացեք գոլ ջրով:
Մեղրով սնուցող դիմակի ևս մեկ տարբերակ՝ կանաչ կամ սպիտակ կավը խառնեք բնական մեղրին, քսեք դեմքին և 20 րոպե անց լվացեք: Մաշկը կդառնա հարթ և գեղեցիկ:
Մեղրը խաղողի հյութի համադրությամբ հրաշալի բուժական միջոց է հոդատապի, արտրիտի, հոդացավերի դեպքում:
Մեղրի օգտագործումն օգնում է նիհարել: