Արդարության բռնաբարությունը շարունակվում է. Լիսկայի տղայի քրեական հետապնդումը կարող է դադարեցվել:
Լիսկայի տղայի գործը կոծկելու էպիկական սագան գնալով ավելի ու ավելի է վերածվում աբսուրդի թատրոնի: Երևում ա՝ քննչական կոմիտեում արդեն էնքան են հաբռգել, որ բացարձակապես թքած ունեն հանրային արձագանքի վրա ու իրենց ընդհանրապես հաշվետու չեն համարում կայացրած որոշումների համար:
Աղվան Հովսեփյանի դուքյանի ներկայացուցիչները լավ կանեն՝ հիշեն, որ ՀԵՆՑ իրենց անփութության և նույնիսկ կասեի թողատվության պատճառով մի երկու շաբաթ առաջ Ադրբեջանում հայտնվեց քրեական հանցագործության մեջ կասկածվող Վահան Մարտիրոսյանը, քանի որ ՀՔԾ-ի հերթական անտաղանդը՝ տնային կալանք սահմանելով, կարիք չէր գտել անձնագիրը վերցնելու, ոչ էլ ԱԱԾ սահմանապահ զորքերին տեղյակ պահելու:
Հիմա էլ էս փնթիները որոշել են Լիսկայի որդուց այնպիսի անմեղ գառ սարքել, որ վերջինս սկսի մկկալ՝ դերին լիարժեք համապատասխանելու համար: Հասկանալի է, որ Սդղի գյոլի գործով տուժածների բերանն ինչ-որ կերպ փակել են, բայց գործ ունենք ծանր հանցագործությունների շղթայի հետ՝ իրականացված ռեցեդեվիստի կողմից, ու անգամ եթե տուժող կողմը ոչ մի պահանջ չներկայացներ, միևնույն է՝ գործը պետք է դատարան հասներ:
Այնուամենայնիվ, ՀՔԾ-ում որոշել են, որ երևի մարդիկ էշ են, ու եթե իրենք ցուցմունքները փոխելով ու «փորձաքննություններով» հայտարարեն, որ ծեծկռտուքի ժամանակ Տիգրան Խաչատրյանը մեղմիկ-մեղմիկ թիթեռներ էր բռնում այդ կողմը, մարդկանց բերանը փալվելու է: Սխալվում եք, պարոնայք, սա հերթական անգամ ապացուցում է, որ ՀՔԾ կոչվածն անիմաստ ու կոռումպացված կառույց է, ու եթե էսպես պետք է աշխատեք, ուրեմն ավելի լավ է քննչական ֆունկցիաները կատարի կամ Ոստիկանությունը, կամ էլ Դատախազությունը, որովհետև դուք լրիվ վարկաբեկվում եք ու մի գրամ հավատ այլևս չեք ներշնչում: