GalaTV.am-ը գրում է.
Հնդկաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Տրիմբակեշվար քաղաքն աշխարհի այն չորս վայրերից մեկն է, ուր անցկացվում է Կումբխա-մելա փառատոնը: Այստեղ գալիս են ոչ միայն հնդկական ժողովրդական բանահյուսության երկրպագուները, այլեւ`ուխտավորներ: Դա հանգեցնում է մասսայական հրմշտոցների, ինչի արդյունքում լինում են նաեւ զոհեր:
15-ամյա գյուտարարն առաջարկել է ինժեներական լուծում, որը կարգավորում է մարդկանց հոսքը Կումբխա-մելա «պիկ» ժամերին: Պարզվում է, կարելի է քայլաչափերով կարգավորել մարդկանց զանգվածային տեղաշարժը:
Նիլեյ Կուլկարնին պատմում է. «ես հետաքրքրվում եմ տեխնիկական լուծումներով, որոնք օգտակար են մարդկանց առօրեական հոգսերը թեթեւացնելու համար: Ես կարող էի զբաղվել տեսախաղերի մշակմամբ, բայց այն ոչ մի օգուտ չէր տա: Ուստի, ես անդրադարձա այն գաղափարներին, որոնք բարելավում են կյանքը»:
Պատանի նորարարը ստեղծել է մի սարք, որը կգործի գրեթե ցանկացած իրավիճակում, յուրաքանչյուր անգամ հարմարվելով ստեղծված հանգամանքներին ու պայմաններին:
«Առաջին սարքը պատրաստված էր ստվարաթղթից եւ ալյումինե փայլաթիթեղից: Այսօր մենք օգտագործում ենք բոլորովին այլ նյութեր»,- նշում է Կուլկարնին: Ենթադրվում է, որ սարքը կարող է օգտագործվել ոչ միայն ուխտագնացության ժամանակ, այլեւ առեւտրի կենտրոններում, որտեղ միշտ մարդաշատ է եւ կա խուճապի վտանգ: