Վարչապետի նոր գյուտը սոցիալական արդարության ոլորտում... կառավարությունը մասնակիորեն փոխհատուցելու է մինչև 250 կվատտ ժամ էլեկտրաէներգիա սպառողների ծախսը (սակագնի բարձրացման մասով), մինչդեռ դրանից ավելի սպառողները, ըստ մտքի գիգանտի՝ «այսինքն՝ ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ ունեցող քաղաքացիները», ըստ տիտանի՝ սպառողների 20%-ը, «պիտի իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը»... Բա չասե՞ս, այ մտքի գիգանտ, տիտան տրամաբանության, տաճար բարոյականության, սոցիալական արդարության ռահվիրա, գագաթ ազնվության, ախր ստացվում ա, որ էն 80%-ի սակագնի բարձրացումը ևս սուբսիդավորվում է մասնակիորեն էն 20%-ի վճարած հարկերից... 80%-ի մեջ մտնողների միայն մի մասն է աղքատ ըստ ՀՀ օրենքների... Այսպես կոչված «Փարոսի ցուցակում» 105,000 մարդ կա, մինչդեռ սուբսիդավորում ստանալու է 600,000-ից ավելի բաժանորդ... Այսինքն՝ սուբսիդավորման սկզբունքը կառավարությունն ընտրել է բացարձակ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՐԵՆ ու ԱՆԻՐԱՎ կերպով... Սոցիալական համերաշխության սկզբունքն ասում է, որ աղքատ չհամարվողները պիտի կիսեն աղքատների բեռը, այո, պիտի կիսեն և կիսում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով... Սակայն ոչ ՎԱՐՉԱՊԵՏ-ի ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ու ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ հիման վրա... Ով, ինչպես և ինչ իրավունքով է սահմանել էդ 250 կվտժ-ը կամ 79% բաժանորդներին...
...եթե շատ սրիկաներ հասարակության տարբեր հատվածներ հանում են իրար դեմ՝ ղարաբաղցի, գյումրեցի, երևանցի, սահմանամերձցի, մխչյանցի ու այլ աշխարհագրական սկզբունքներով, ապա կառավարությունը որոշել է հասարակությունն անջրպետել ծախսած էլեկտրաէներգիայից ելնելով...
...սրանց թվում ա, թե էն 80 տոկոսին փշի-փշի անելով, ընտրություններին դրանց մի մասին հինգ հազարանոց ոսկոր նետելով և հաշվի առնելով պետական համակարգում աշխատողների բազմությունը (Հայաստանում երեք զբաղված քաղաքացիներից մեկը աշխատավարձ է ստանում պետական կամ տեղական բյուջեներից) ընտրություններում վերարտադրվելու են... Գուրգեն Ջանիբեկյանը լավ խոսք ուներ էս դեպքերում...
...լավ, էս ագրարային պոպուլիզմով, էս անգրագետ չոբանների կառավարմամբ մինչև ո՞ւր ու մինչև ե՞րբ... Հետ դեպի 1920 թվակա՞ն... Մինչև անկախության կորուստ ու տոտալ ապատիա՞... Ա՛յ չոբաններ, ախր սոցիալական արդարության զգացողությունը սոցիալական խնդիրներից սուր ա ու խորը... Դրանով ա ձեր նկատմամբ անվստահություն ձևավորվում... Հարցը ձեր փոխհատուցած խղճուկ կոպեկները չեն, որը կարող եք մտցնել ձեր կառավարության համապատասխան ֆինանսական խողովակները... Հարցը ձեր վերաբերմունքն ա, ձեր լկտիությունը... Ոնց որ ազերիներն են անպատժելի մնալով լկտիացել ու կրակում սահմանամերձ բնակավայրերի վրա՝ անցնելով ծանր հրետանու, էնպես էլ սրանք են լկտիացել անպատժելի ու անհավասարակշիռ, ռուսական РАО ЕЭС-ների ու ամերկյան Deloitte-ների քամակի հետևը պատսպարված ու արդեն կրակում են մեր գրպանին, մեր արժանապատվությանն ու մեր գրպանին՝ անցնելով ծանր հրետանու... քրոսսուբսիդավորման անուղղակի հարկերի տեսքով...
© Կիլովատտ չի, կիլովատտ ժամ է... «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի Զավենը կասեր. «որովհետև անգրագետ ես...»
Կից նյութն՝ այստեղ