Ցնծա, Հայաստան, ԵԿՄ-ն Նանսիից կռվելով հասնելու է Բաքու։

Պետք չէ մտահոգվել, որ պատերազմն իրականում առանց հայտարարվելու սկսվել է, քանի որ այլևս չի գործում հրադադարի ռեժիմը. թող թուրքերը վախենան, որ ԵԿՄ-ն մասնաճյուղ է բացել Ֆրանսիայում՝ Նանսի քաղաքում արդեն հայ քաջերի գունդ կա, և նորաթուխ երկրապահները (հիմնականում՝ արտագաղթած դասալիքներ) Հայաստանը հուսալիորեն կպաշտպանեն: Գեներալ Մանվելի կողքին մի ադեկվատ մարդ չկա. նկատի ունեմ, որ բացելիս գոնե Փարիզում բացեին... Եվ ընդհանրապես ինչո՞ւ մասնաճյուղեր չբացել Լոսում, Լոնդոնում, Հռոմում՝ ամեն տեղ: Միանգամայն հասկանալի կլինի, որ Հայաստանից փախած ստահակին էլ հանձնարարեն Բաքվում ԵԿՄ մասնաճյուղ բացել: Բաքվից, թե Նանսիից երկրապահություն անելու տարբերությունը մեծ չէ: 
Ձյուն գա խելքներիդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել