Սիրելի՛ տարեցներ, տատիկներ և պապիկներ,
աշխարհն այսօր նշում է տարեցների միջազգային օրը:
Մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու մասին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանի որ ավագ սերնդի նկատմամբ խոր հարգանքը մեր ազգային նկարագրի բաղադրիչներից է:
Տարիների ձեր վաստակի, փորձի և իմաստնության շնորհիվ դուք ամենուր վայելում եք մեր առանձնակի հարգանքը: Աստծո ամեն օր ձեր բարի խոսքով ու խորհուրդներով, տեղին ու ժամանակին արված դիտողություններով ու դիտարկումներով շարունակում եք ձեր կարևոր ներդրումն ունենալ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման գործում:
Համոզվա՛ծ եղեք, որ դուք մշտապես Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում եք. մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում անում ենք հնարավորը, որպեսզի հատկապես ձեզ համար ապահովենք սոցիալական ու կենսական արժանապատիվ պայմաններ և բարելավենք ձեր կյանքի որակը: Հենց դրան են ուղղված մեր կողմից շարունակաբար իրականացվող սոցիալական, մշակութային և այլ ուղղություններով տարբեր ծրագրերը:
Ընտանեկան ջերմությամբ, բարությամբ և հոգատարությամբ լեցուն երկար տարիների առողջ կյանք եմ մաղթում բոլորիդ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=956799211032525&set=a.108502979195490.4452.100001073663265&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել