Զավեշտալի է հետևել նրան, թե ինչպես են հերթական անգամ փորձում «պլստացնել» Լիսկայի լակոտին քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Ամեն ինչ անում են, որպեսզի Հարություն Զաքարյանի աչքը վնասելու մեղադրանքն ընկնի Տիգրան Խաչատրյանի ոհմակի մեկ այլ անդամի՝ Յուրա Մանուչարյանի վրա, ով ևս մասնակցել է այդ ծեծկռտուքին ու առևանգմանը:
Հիմա տեսականորեն իրոք հնարավոր է, որ այդ 4 վկաներն ու փորձաքննությունն իրոք ճիշտ են ասում, ու կոնկրետ այդ հարվածը հասցրել է այդ մի սրիկան, բայց սա ամենևին չի նշանակում, որ Լիսկայի լամուկն անմեղ է ու պետք է ազատ արձակվի: Դա ընդամենը նշանակում է, որ մի ծանրացուցիչ հանգամանք պակաս կլինի, որովհետև ի վերջո ծեծկռտուքի կամակերպիչն էլ է ինքը եղել, առևանգումն էլ են արել, և անկախ նրանից, թե իր կարգադրությամբ, թե՝ ոչ, բայց ինքն առնվազն հանցակից է այդ ամենին:
Իսկ խմբակային ծեծը, խուլիգանությունն ու առավել ևս մարդու առևանգումը քրեորեն պատժելի հանցագործություններ են, այնպես որ, թող մեր «արդարադատները» գլուխներին զոռ չտան: Մեկ է, ի՜նչ էլ անեն, ո՜նց էլ ֆռան, ակնհայտ է, որ Տիգրան Խաչատրյանը պետք է ազատազրկվի, ու չկա այնպիսի սցենար, որով հնարավոր է նրան անմեղ գառ ներկայացնել:
Չնայած մեր դատարաններից ինչ եզություն ասես կարելի է սպասել: Ոնց հասկանում եմ՝ նոր թրենդ կա. թանկարժեք նվեր արա «դատավորի կնոջը», ու դատավճռի ժամանակ իսկական հրաշքներ տեղի կունենան։ ))