Սեպտեմբերի 29-ին ԶԼՄ-ներում կայծակի արագությամբ տարածվեց Jim Carrey-ի ընկերուհու՝ իռլանդուհի Cathriona White-ի ինքնասպանության մասին լուրը: Հաղորդվում էր, որ աղջիկը մահացել է արգելված դեղամիջոցների չարաշահումից:

Աղբյուրները շեշտում էին, որ 28-ամյա աղջիկն ու հայտնի դերասանը նոր էին բաժանվել, ինչն էլ դիտարկվում էր որպես ցավալի փաստի հնարավոր պատճառ:

Ոստիկանները White-ի բնակարանում գտել էին երիտասարդ աղջկա թողած գրությունը, որում ասվում էր, որ նա և 53-ամյա դերասանը բաժանվել էին սեպտեմբերի 24-ին: Նույն օրը Cathriona-ն իր թվիթերյան էջում տարօրինակ գրառում էր կատարել՝ իր մասին խոսելով անցյալ ժամանակով.

«Հույս ունեմ, որ արևի շող եմ եղել ինձ համար ամենամոտ և ամենաթանկ մարդու կյանքում»:

Այսօր Jim Carrey-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Նա բարի և քնքուշ էր իսկական իռլանդական ծաղկի պես: Նրա համար սիրելը և սիրված լինելն ամենակարևորն էր կյանքում: Նա չափազանց զգայուն էր այս երկրագնդի համար: Իմ մտքերը հիմա նրա ընտանիքի հետ են, բոլոր այն մարդկանց հետ, ովքեր սիրում էր նրան: Մեզ բոլորիս համար սա սարսափելի հարված է»:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ դերասանն ու իռլանդացի դիմահարդարը ծանոթացել էին 2012 թվականին նկարահանման հրապարակում: 2013 թվականի մայիսին նրանք բաժանվեցին, իսկ այս տարվա մայիսին վերսկսեցին իրենց հարաբերությունները:

Վերջին բաժանումը, որը, ինչպես տեղեկացրինք, տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին, ճակատագրական դարձավ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել