Galatv.am-ը գրում է.
ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սկսել են կետային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտնել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Որոշ տեղեկություններով կան զոհեր եւ վիրավորներ:
«Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն ՌԴ Օդատիեզերական ուժերի ինքնաթիռներն այսօր սկսել են օդային հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին»,-նշել է Կոնաշենկովը:
Ռուսաստանյան օդանավերը հարվածներ են հասցնում հիմնականում իսլամիստների պահեստարաններին, ռազմական տեխնիկային եւ վառելիքի պահեստներին:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/international/125264/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել