Արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները չխանգարեցին Հայաստանին տարեսկզբի ութ ամիսներին տնտեսական աճ գրանցել: Իհարկե գալիք մի քանի ամիսներին պետք չէ ակնկալել որևէ դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, ներկայիս գրանցած արդյունքն արդեն իսկ խոսում է ամբողջ տարվա փոխարեն: Առաջին կիսամյակում գրացված 4,1 տոկոս աճը շատ կարևոր էր մեր տնտեսության համար:
Արտաքին գործոններից ամենաազդեցիկը ռուսական տնտեսության թուլացման և տեղական դրամի արժեզրկման գործընթացներն էին: Ռուսական ռուբլու արժեզրկումը զգալիորեն ազդեց հայկական շուկայի վրա: Չմոռանանք, որ դեպի Հայաստան հոսող տրանսֆերտների կեսից ավելին գալիս է հենց Ռուսաստանից: Բացի դրանից, հարևան պետության բնակչության գնողունակության անկումը զգալի խնդիրներ առաջացրեց արտահանման ոլորտում:
Այնուամենայնիվ, Հայաստանի գլխավոր գործընկերոջ՝ Ռուսաստանի տնտեսական վատթարացման հետևանքները մեղմացնելու նպատակով կառավարությունը քայլեր իրականացրեց նոր տնտեսական հարաբերություններ ստեղծելու նպատակով:
Քայլերի արդյունքում հնարավոր եղավ զարգացնել հարաբերությունները Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում: Զգալիորեն ավելացնելով արտահանման ծավալները` հնարավորություն ստեղծվեց ոչ միայն լրացնել տարեսկզբին ստեղծված տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակի հետևանքները, այլ նաև նոր խթան ստեղծվեց վերը նշված շրջաններում համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու համար: