Iravunq.am-ը գրում է.

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆՆ անդրադառնալով սոցցանցերում չարչրկված թեմային, թե պետք է չեղյալհայտարարվի «Էրեբունի-Երեւան» տոնակատարություննու դրա համար նախատեսվածբյուջեն ուղղվի սահմանամերձհամայնքների ու դրանց բնակիչների կարիքները հոգալուն` հայտարարել էր, որ տոնակատարություններից գոյացած իրողջ հոնորարը կկրկնապատկի (իր միջոցներովեւ կփոխանցի Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ-որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը: Ապա ընդգծել. «Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. Դուք այսպես ե՛ւ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, ե՛ւ ինչ-որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»:

Երգչուհու կոչին արձագանքել է Բաղանիս համայնքի ղեկավար ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ. «Այսօր առավոտյան համացանցից տեղեկացա ու հաճելիորեն զարմացա, որ մեր էստրադային երգչուհի Քրիստինե Պեպելյանը «Էրեբունի-Երեւան» տոնակատարության իր հասանելիք հոնարարը կկրկնապատկի սեփական միջոցներից եւ կնվիրի սահմանամերձ Բաղանիսին:
Հարգելի Քրիստինե, իմ, ավագանու եւ ողջ համայնքի բնակիչների անունից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նման գեղեցիկ ու հաճելի վերաբերմունքի համար եւ սիրով Ձեզ սպասում ենք մեր համայնքում: Թող Ձեր այս քայլը օրինակ ծառայի մյուսներին…Սահմանն ամուր է, եթե թիկուքը գործում է»:

Գյուղապետի շնորհակալական խոսքին պատասխանելով` Ք. Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում ընդգծել է. «Պարոն Սահակյան, Դուք իրավացի եք, սահմանը ամուր է, եթե թիկուքը գործում է: Միգուցե չարժեր եւս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային, բայց Ձեր գրառումը այնքան հուզեց ինձ, որ չկարողացա անտարբեր լինել:
Կլինեմ հնարավորինս հակիրճ. նախ թույլ տվեք Ձեզ վստահեցնել, որ իմ կոլեգաները՝ հայ երաժիշտներից յուրաքանչյուրը, միշտ պատրաստակամ են օգնելու ոչ միայն Ձեր համայնքին, այլեւ սահմանամերձ յուրաքանչյուր համայնքի: 
Ինչպես նաեւ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար ու վստահեցնում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ներկա կգտնվեմ ձեր համայնքում եւ սիրով կերգեմ մեր հայրենակիցների համար։ Շնորհակալ եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել