Բոլոր «մարտիրոսյան դառնամ»-ներին, որ դրած պահանջում են, որ գրածս ստատուսում նշեմ, թե որ գեներալի որդին է առաջնագծում ծառայում, և բոլոր մազերը հինա դրած տղամարդկանց, որ իրենց էջերում թաքուն քննադատում են ինձ, թե ստում եմ, էդ անունն ինչների՞դ ա պետք, շտապ հրաման եք ստացել տերերիցդ Բաքվի՝ հայտնաբերել և հայտնել տվյալները գեներալի որդու, որ էդ ուղղությամբ աշխատե՞ն: Տո ա՛յ տուտուցներ, որ գրելու լիներ, կգրեի էլի, թե չէ ձեր նման ունք փիտողներից եմ վախենո՞ւմ, ա՛յ գենդերամետներ... Կամ որ ասում են՝ գեներալին հաճոյանալու համար է գրում, որ տենց լիներ, անուն-ազգանուն կգրեի, այ գոյուններ, իսկ իրականում խախտել եմ հենց էդ տղայի վստահությունը՝ գրելով իր մասին, իսկ գեներալն էլ հաստատ իմանալուց հետո ոչ թե «կպարգևատրի», այլ ընդհակառակը՝ իր որդու մասին առանց իր թույլտվության հրապարակելու համար, բայց դե ձեր նման տառականները միշտ եղել են ու միշտ էլ կլինեն, իրենք տհաճություն են պատճառում, ուրիշ ոչինչ, ու հենց լույսը վառվում է, հայտնաբերում ենք ու տրորում, անցնում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել