
Արյան մեջ շաքարի ավելորդ պարունակությունը միշտ չէ, որ վկայում է դիաբետի մասին: Բայց այն կարող է զարգանալ այդ տագնապալից ախտանիշը երկար ժամանակ անտեսելու դեպքում:
allwomen.net.ua-ն ներկայացնում է մթերքներ, որոնք իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը:
Ծովամթերքներ
Ծովամթերքների գլխավոր առավելությունը սպիտակուցի բարձր պարունակությունն է և ածխաջրերի՝ գործնականում լրիվ բացակայությունը, որոնք նպաստում են շաքարի նվազեցմանը: Բացի դրանից՝ հետազոտությունների համաձայն՝ մանր ծովախեցգետինները, միդիաները և կաղամարները կանխում են ստամոքսի քաղցկեղը: Շատ օգտակար է նաև սոյայի պանիրը:
Բանջարեղեն
Բանջարեղենը հարուստ է բուսական բջջանյութով և դանդաղ ածխաջրերով, ուստի դրանց պարբերական օգտագործումն ապահովում է շաքարի առողջ մակարդակ: Պետք է ընտրել հիմնականում կանաչ բանջարեղեն, քանի որ դրանցում պարունակվում է նվազագույն քանակությամբ գլյուկոզա: Գարնան գալու հետ դդմիկը, բոլոր տեսակի կաղամբները, սպանախը, վարունգը, ծնեբեկը, նեխուրը, տերևավոր կանաչին պետք է սննդակարգում հնարավորինս շատ լինեն: Շաքարի քանակը կարգավորել կօգնեն նաև լոլիկը, սմբուկը, բուլղարական պղպեղը, ճակնդեղը, բողկը:
Մրգեր
Մրգերը նույնպես նվազեցնում են շաքարի մակարդակն արյան մեջ, սակայն ոչ բոլորն են օգտակար: Շաքարը ոչնչացնող հիմնական մրգերը ցիտրուսներն են՝ նարինջը, կիտրոնը, գրեպֆրուտը: Ոչ ցիտրուսային ավոկադոն ևս օգտակար է: Կեղևով խնձորը ևս կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ հաճախ օգտագործման դեպքում խոչընդոտում սրտի հիվանդությունների առաջացումը:
Հատիկավորներ
Լոբին, ձավարեղենը, ընկուզեղենը, ոսպը, սիսեռը, սոյան, թուրքական սիսեռը, սպիտակ և կարմիր լոբին օրգանիզմը սնում են օգտակար ածխաջրերով: Միաժամանակ, շաքարի մակարդակը մնում է նորմայի մեջ: Օգտակար են նաև վարսակը և դրա հիմքով տարբեր շիլաները: Գլխավորը դրանք շաքարով չփչացնելն է: Այդ ուտեստը կքաղցրացնեն ծիրանի չիրը, բանանը կամ տանձը:
Համեմունքներ
Բժիշկ-դիետոլոգների խոսքով՝ տարատեսակ համեմունքները և բույսերը դիաբետի լավ պրոֆիլակտիկա են, նաև նվազեցնում են շաքարի մակարդակը: Առանձնապես արդյունավետ են քացախը, մանանեխը, իմբիրը և ցանկացած կանաչի: Հատկապես օգտակար է դարչինը: Սխտորը ևս շատ օգտակար է: