Ինձ շատ զարմացրեց Երևանի քաղապետարանի մերժումը՝ կապված քաղաքի տոնակատարությունների բյուջեի թեկուզ թեթևակի կրճատմամբ այն դեպի սահմանամերձ գյուղեր ուղղորդման հետ: Կարծես գլխով, քիթ, ականջներով և աչքերով մարդիկ են, բայց երևի մի կարևոր բան իրենց մոտ պակասում է: Ուրեմն արդեն հինգ տարի է՝ հիմնականում մերձընկերական շրջանակներում կազմակերպված դրամահավաքների միջոցով կառուցում ենք մանկական խաղահրապարակներ և մարզահրապարակներ սահմանամերձ գյուղերում, և դրամահավաքին մասնակցողները մեծամասամբ համեստ գումարներ տնօրինող մարդիկ են: Հիմա ի՞նչ կլիներ, եթե նրանք մտածեին «հազար ու մի ծակ տեղ կա, արի դրանք փակեմ, իսկ սահմանամերձ գյուղերի էրեխեքը թող սպասեն»: Չէին լինի այդ շուրջ քսանհինգ խաղահրապարակները և գյուղերի էրեխեքի ուրախության ճիչերը և խանդավառ խաղերը, ու դա հեչ քիչ բան չի: Խնդիրը նաև նրանում է, որ ոչ բոլոր սահմանամերձ գյուղերն ունեն մանկական խաղահրապարակներ, ավելին՝ ես կասեի հիմնական մասը չունեն: Մենք տարեկան հասցնում ենք չորս-հինգ խաղահրապարակ ապահովել, բայց համոզված եմ, որ Երևանի տոնական բյուջեի ընդամենը չորս-հինգ տոկոս խնայման արդյունքում, ինչը չէր անդրադառնա տոնական մթնոլորտի վրա, հնարավոր կլիներ գոնե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն ապահովել խաղահրապարակներով: Խաղն էրեխեքի իրավունքն է, և իրենք սպասելու ժամանակ չունեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10207605557079465?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել