Ըստ հին ավադույթի՝ ցանկացած թիվ իր մոգական նշանակությունն ու ուժն ունի։

Թվագետները կարծում են, որ ամեն թիվ իր յուրահատուկ բնույթն ունի։ Այն կարող է բույսի պես աճել ու զարգանալ եւ կարող են յուրօրինակ ազդեցություն ունենալ ձեզ վրա։ Օրինակ, եթե դուք աշխատանքից ուշանում եք, անընդհատ կրկնեք «քսան» թիվը։ «2» կրկնապատկում է ձեր ուժերը, իսկ «0»-ն զրոյացնում հակազդող ուժերը։ Իսկ եթե, ընդհակառակը, ձեզ հարկավոր է դանդաղեցնել որոշակի գործընթացներ, կրկնեք «չորս»-ը։ 4-ը քառակուսի է, որը կայուն ֆիգուր է։ Այսպիսով, ի՞նչ մոգական ուժ ունեն թվերը։

Ավելացնում – նվազեցնում

Եթե դուք պետք է ինչ-որ բան ավելացնեք, ուրեմն հարկավոր է ասել «յոթ գումարած մեկ»։ 7-ը՝ առեղծվածային գործողության, 1-ը՝ էներգիայի, իսկ 8-ը անսահմանության թիվն է։

Եթե ձեզ հարկավոր է նվազեցնել, կրկնեք «10 — 1 = 9»։ 9-ը փոփոխությունների թիվն է։

Կառուցում - քայքայում

Եթե ցանկանում եք կառուցել, պետք է կրկնել «քառասուն անգամ քառասուն»։ Դարձվածք, որը խորհրդանշում է մոսկովյան եկեղեցիների ընդհանուր միագումարը։ Իսկ եթե ցանկանում եք ինչ-որ բան քայքայել, ուրեմն պետք է ասել «քառասունչորս»։ Այսինքն՝ երկու «4», երկու քառակուսի, 8 անկյուն, իսկ 8-ը անսահմանություն էր խորհրդանշում։

Երջանկություն եւ ժամանակ

Եթե դուք երջանկության, ուրախության, թեթեւության եւ հաջողության պակաս եք զգում, ուրեմն պետք է ասել «քսանմեկ»։ Իսկ եթե ժամանակի պակաս եք զգում պետք է կրկնել «իննսունմեկ» թիվը։ 9-ը՝ փոփոխության, իսկ 1-ը արագության թիվն է։ 911 պատահական չէ ընտրված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել