Հարգելի ֆեյսբուքահայեր, մենք՝ ՀԱՅերս, չենք մոռանում, որ երկրի սահմանը սկսվում է խրամատից, բայց եկեք չծայրահեղացնենք: Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր ազգը շատ ծայրահեղական է, և դրա վառ ապացույցն է Էրեբունի-Երևանի 2797-րդ ամյակի նշմանը դեմ լինելը: Բնական է, որ սահմանամերձ գյուղացու ապրումները բառերով նկարագրելու չեն, բայց նորից եմ ասում, եկեք չծայրահեղացնենք:
Երևան-Ստեփանակերտ համագործակցության ընթացքում պարբերաբար Երևանից Ստեփանակերտ կատարվում է օգնություն (հենց այդ սահմանամերձ բնակիչներին)։ Աղմկելու իմաստ չեմ տեսնում, քանի որ Էրեբունի-Երևանը դարձել է նաև այցեքարտ արտասահմանցիների համար, ինչպես նաև ՀԱՅերիս ամենասիրելի տոնն է:
Այսպիսի հրադադարի պայմանագիրը խախտելը մեզ համար նորություն չէ, մենք արդեն սովոր ենք, որ Ադրբեջանն ամեն 6 ամիսը մեկ փորձում է Հայաստանին, ցավալի է, որ նրանց հարձակումների հետևանքով մենք կորցրեցինք ՀԵՐՈՍ տղաներ՝ անկախ նրանից, թե քանի տասնյակի մենք ոչնչացրեցինք և վիրավորեցինք:
Հ.Գ. Հարգելի ՖԲՀ, սա առիթից առիթ PR լինելու քայերից է, մի լցրեք որոշ մարդկանց ջրաղացին ջուր, իսկ եթե չեք հավատում, եկեք՝ սպասեք մի քանի օր և տեսեք, թե ինչպես են իրար հերթ չտալով վազում սահման՝ իրենց հետ սահման տանելով 10 ֆոտոխցիկ և այնտեղից ետ բերելով 100-ավոր լուսանկարներ: