Վերջին օրերին համացանցում ականատես եմ լինում մարդկանց որոշակի խմբերի այն պահանջին, որը կապված է սահմանային լարված իրավիճակի հետ։ Պահանջում են չտոնել Էրեբունի-Երևանի տոնակատարությունը: Կարծում եմ, որ ավանդույթը պահպանելով՝ անհրաժեշտ է տոնել մեր բազմադարյան քաղաքի տոնը, որի հնամենի և հայկական լինելու փաստը հենց նույն ադրբեջանցիները հարկի-անհարկի փորձում են խեղաթյուրել: Եկեք մեկ անգամ ևս հիշեցնենք հակառակորդին պատմությունը և ապացուցենք, որ մեր բանակը և՛ հզոր է, և՛ մարտունակ, և՛ ունի մարտական բարձր ոգի՝ ունակ ապահովվելու իր երկրի և բնակչության անվտանգությունն ու բարօրությունը, իր ժողովրդի հետ միասին նույնիսկ սահմանում տոնելու քաղաքամայր Երևանի տոնը: «Էրեբունի-Երևանն» այս տարի տոնելու է 2797-րդ ամյակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/896855533734766
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել