Հայաստանում, կարելի է ասել, քաղաքական վակում է, կամ քաղաքական կառույցների հանդեպ ժողովրդի, հասարակության հետաքրքրությունը, նաև վստահությունը հավասարվել է զրոյի: Այն, ինչին ձգտում էին իշխանությունները, դարձել է իրականություն: Կա հասարակական դժգոհության վիթխարի ալիք, բայց չկա մի կուսակցություն, մի առաջնորդ, որին անվերապահորեն կամ թեկուս մասամբ վստահի հասարակությունը: Ասել է թե՝ կա մի իրավիճակ, որտեղ լավագույնս կաշխատի ադմինիստրատիվ ռեսուրսը, որի համար կա հրահանգ կատարելու թեկուզ չգիտակցված պարտք ու պարտականություն, որն էլ կատարում է միշտ գերազանց ձևով: Մի բան է միայն հասկացված, այն, որ ադմինիստրատիվ ռեսուրս կոչվածի և իշխանությունների շահերը գրեթե միշտ համընկնում են, իսկ իշխանությունների ցանկացած քայլ անկախացման սկզբից մինչ օրս միշտ եղել է ռեժիմի շահերի սպասարկումը: Այս իրավիճակը երևի ամենահարմարն է, ցանկացած նախագիծ և ծրագիր կյանքի կոչելու, որին և ձեռնամուխ են եղել ՀՀ իշխանությունները:
Մնում է միայն հավելել, որ ոչ մի այո-ի և ոչ մի ոչ-ի ճակատ որպես այդպիսին էապես կարևոր չէ որևէ դերակատարում ունենալու առումով, իսկ ավելի ստույգ՝ այդ ճակատ կոչվածները, որպես այդպիսին, բովանդակային առումով գոյություն էլ չունեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/887927337965129
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել