Երեկ հիրավի դարակազմիկ օր էր: Այդպիսի օրերի մասին ասում են, որ այդ օրը կերտվում էր պատմությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի ժամանակ տրիբունից ելույթ էին ունենում աշխարհի հզորները, ու այդ ելույթների վերջնական իմաստն այն էր, որ արձանագրվեց միաբևեռ աշխարհի ժամանակաշրջանի վերջը, ու հայտարարվեց, որ այլևս ԱՄՆ-ին ու իր վասալներին հակադրվող ուժեր էլ կան, ովքեր պայքարելու են միջազգային քաղաքականության հին ու բարի նորմերից վերականգնման համար:
Անկասկած, ամենասպասվածը ու նաև ամենաբովանդակալիցը Պուտինի ելույթն էր: Այն կարելի է անվանել Ռուսաստանի անկախության հռչակագիր: Պուտինն այլևս չի ենթարկվելու ԱՄՆ-ին ու դրանով չի սահմանափակվելու, Ռուսաստանը վերադառնում է մեծ քաղաքականություն ու հանդես է գալու իր նախաձեռնություններով՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ու ԵՀՊ-ից հետո ամրագրված միջազգային նորմերին վերադառնալու համար: Բացի դրանից, Պուտինը հանդես եկավ ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների անողոք քննադատությամբ, ու վստահաբար կարելի է նշել, որ ԽՍՀՄ անկումից հետո Ռուսաստանը դեռ երբեք այս աստիճան բացահայտ չէր ընդվզել ամերիկյան հեգեմոնիայի դեմ:
Օբամայի ելույթը թեև ավելի երկար էր, բայց ավելի վտիտ էր ու անբովանդակ: Արդյունքում, այն, ըստ էության, հանգում էր նրան, որ Ռուսաստանը վատն է, Ռուսաստանն ագրեսիվ է, Ռուսաստանին պետք է պատժել: Օբամայի ճառն էլ շարունակեցին նրա եվրոպական նազիր-վեզիրները, բայց արդեն ուշ էր, որովհետև Պուտինն իր ելույթով ուրվագծեց նոր Ռուբիկոնը, բայց առայժմ չանցավ այն՝ վերջին անգամ համագործակցության ձեռք մեկնելով Արևմուտքին:
Սակայն ԱՄՆ-ի պատասխանն իրեն սպասել չտվեց, ու համաշխարհային գերտերության դիմակը պայթեց հենց նույն օրը, երբ ԱՄՆ-ը արգելափակեց Ռուսաստանի կողմից Սիրիայի հարցով նախաձեռնությունը: Սա նշանակում է, որ Ռուսաստանն այսուհետ իր խաղն է տանելու իր դաշնակիցների ու հատկապես Իրանի ու Չիանաստանի հետ, իսկ ԱՄՆ-ը ապացուցեց, որ Իսլամական պետության հետևում հենց իրենց ականջներն են երևում, և նրանք ամեն գնով խանգարելու են ոչնչացնել իրենց ծնած հրեշին:
Ու հենց Սիրիայում էլ գտնվում է այդ Ռուբիկոնը, իսկ ԻՊ-ի դեմ գործողություններին խանգարելը կլինի Ռուբիկոնի անցում, ու դա կանի Արևմուտքը, ոչ թե Ռուսաստանը: