Տեղեկատվական անվտանգության փորձագետ


Ո՜նց են հոգնեցրել հեռուստաընկերությունների «բոլոր ոլորտների էքսպերտներ» ներկայացող հեռուստամեկնաբանները, որոնք իրականում ուղղակի կոշտ ու օբյեկտիվության հետ կապ չունեցող քարոզչություն են իրականացնում։ 

«Շանթի» կիրակնօրյա լուրերն էի նայում, որտեղ հակառակորդի նկատմամբ թշնամանքը որպես «հետամնացություն» ու ամբոխավարություն էր ներկայացվում։ Թեմայի հետ կապված գոնե մի գիրք կարդացած որ լինեին, կհասկանային, որ եթե կա հակառակորդ, ապա չի կարող չլինել թշնամու կերպար։ Հակառակորդի նկատմամբ թշնամու կերպար ունեն բոլորը՝ սկսած ԱՄՆ-ից, վերջացրած Եվրոպայով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել