Ո՞վ կարող է էս լարված օրերին թքել ամեն ինչի ու ամեն բանի վրա և հանուն ինչ-որ կասկածելի ու պղտոր նպատակների մաղձ ու թարախ թափել: Իհարկե «լևոնական» գվարդիան ու դրա ամենակարկառուն մարմինները: «Չորրորդ իշխանությունն» էսօր հոդված ա գրել՝ «Հիմա բանակում չծառայե՞լն է պատվաբեր. առաջին գծում դուք չեք տեսնի որևէ պաշտոնյայի զավակի» վերտառությամբ, որտեղ սենսացիոն բացահայտումներ է արել:
Պարզվում ա, որ ըստ Զուրաբյանի կնոջ թերթի՝ Հայաստանի սահմաններին գրեթե ոչ մի պաշտոնյայի երեխա չի ծառայում, իսկ չծառայելը հիմա պատվաբեր է: Ոնց ա զռռում, որ էս մարդիկ էն աստիճանի են կապը կորցրել իրականության հետ, որ տենց էլ մնացել են 2008-ի մարտի 1-ի իրականության մեջ:
Մասնավորապես, ինձ նենց հետաքրքիր ա, թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա է թերթը պնդում, որ սահմանին ոչ մի պաշտոնյայի երեխա չկա: Սահմանի ողջ երկայնքո՞վ են եղել: Կասկածում եմ, որ գոնե ինչ-որ կետում եղած լինեն: ՀՀ ՊՆ-ից են ճշտել: Էլի խիստ կասկածում եմ, որովհետև ի սկզբանե շատ տխմար ու ընդհանրական ձևակերպում է: Ի՞նչ է ասել պաշտոնյա: Հիմա գյուղապետն էլ ա պաշտոնյա, նախարարն էլ: Բայց, ասենք, այս հայտարարության մերկապարանոցությունը մատնանշելու համար ասենք, որ նույն Սեյրանի երկու տղերքն էլ ծառայել են, մեկն էլ գործող սպա է բանակում: Կարամ ավելացնեմ, որ շատ ու շատ պաշտոնյաներ կան, ում տղերքը ոչ միայն ծառայում են, այլև զոհվում են առաջին գծի վրա: Հա, Լիսկայի լակոտներ էլ կան, բայց էդ չի նշանակում, որ բոլորն են այդպիսին:
Ինչ վերաբերում է հարգված լինելուն... Ալյո՜, ժողովո՜ւրդ, հետ եկեք մեր իրականություն: Ինչ-ինչ, բայց երբեք բանակում ծառայելն էդքան հարգի չի եղել, որքան հիմա, ու երբեք էդքան ծուռ աչքով չեն նայել սաչոկներին, ոնց որ հիմա: Ի՞նչ եք հիմար-հիմար բաներ գրում, թե բա հիմա հարգված ա էդ երևույթը:
Գնացեք ձեր թույնն ու թարախն այլ հարցերի շուրջ թափեք, բայց էդ տիպի լևոնական աբիժնիկությունը բանակի թեմային մի՛ փաթաթեք, մենակ դուք էիք էնտեղ պակաս: