Երևանի օրը տոնել-չտոնելն անիմաստ վեճ ա: Նախ, էդ օգնելն իմ կարծիքով վիրավորական ա: Ծիպը, ձեր ցավը տանենք, մեր ուրախության սեղանից կդրում ենք, ձեզ տանք, յոլլա գնացեք, էս պահն էլ չմոռանաք, ինչ մեծահոգի ենք: Երկրորդը՝ էդ փողերը ոչ մի տեղ չեն հասնի, քանի որ չեն գոյանա, քանի որ Երևանի օրվա համար հատուկ ձևերով կորզվում են մասնավորից, սխեմաներ կան ու պատճառներ և այլն:
Երրորդն էլ՝ Երևանի տոնն առաջին ու վերջին անգամ իմաստ ա ունեցել ու տոնվել ա հավեսով 1968թ: Դրանից հետո սովետի ժամանակ (անձամբ հիշում եմ) մի երկու անգամ շքեղ բյուրոկրատական հիմարություն էր տեղի ունենում, իսկ վերջերս դուք էլ էք տեսնում:
Հիմա էդ տոնը կազմակերպող ու հավեսով տոնողները Երևանի հետ կապ չունեցող մարդիկ են: Կռիսանոց հայտարարող ու ջնջող: Գնացեք, ձեր փարվանաներում, կամ եթե դրայվն ու փողը հերիքի, ֆլորենցիաներում զխտկվեք, ուրախացեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shur.dabavog/posts/10154199201793098
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել