Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը Յութուբի իր ալիքում տեղադրել է փաստաբան Օլիվիե Պարդոյի ելույթը, ով հրավիրվել էր ֆրանսիական լրատվականներից մեկի կողմից որպես հյուր:
Հիշեցնեմ, որ Պարդոն դատարանում պաշտպանելու է Ադրբեջանի շահերն ընդդեմ France 2 հեռուստաալիքի Cash investigation նախագծի:
Նախ` լրատվականը ևս մեկ անգամ հեռարձակեց դատական վեճի առիթ դարձած թողարկման ամենից «յուղոտ» կետերից մեկը (որպես հիշեցում), այնուհետև հաղորդավարը պրոֆեսիոնալ կերպով ցույց տվեց Ադրբեջանի շահերի պաշտպանի մերկությունը:)) Ինքը` փաստաբանը նույնպես «փայլատակեց» եվրոպացի հեռուստադիտողների առջև:)) Մեջբերեմ Ալիևին բռնապետ անվանելու դեմ Պարդոյի հակափաստարկներից մի քանիսը.
«Ադրբեջանը պատերազմող երկիր է» (չմոռացավ հիշատակել 20%-ի մասին)։
«9 միլիոն ադրբեջանցիներից ԸՆԴԱՄԵՆԸ 6-ն են հետապնդվում»։
«Ադրբեջանը նորանկախ է, ուստի նույնիսկ պրոգրես է արձանագրել ժողովրդավարացման հարցում»։
Իսկ հիմա ուշադրություն... Լրագրողի մատնանշմանը Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներին Օլիվիե Պարդոն պատասխանեց, թե «ԾԱՆՈԹ ՉԷ» դրանց:)))
Մնում է հասկանալ, թե ինչու է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունն իր ալիքում տեղադրել իրենց շահերի պաշտպանի խայտառակ լինելը :)))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել