Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ կրկին բողոքի ակցիա են կազմակերպել՝ մեր խաղողը չեն մթերում թեմայով։ Մի քանի օր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնաց՝ անձամբ խոստանալով հարցը լուծել: Հիմա պարզվում է հարցը լուծված չէ ու սա էն դեպքում, երբ խոսքը վարչապետի տիրապետության ներքո գտնվող տարածքների ու գործարանների մասին է: Ասենք՝ Աբրահամյանը ընդամենը իր գործարաններին պետք է հրահանգեր՝ ճանապարհել գյուղացիներին: Բայց չէ՝ ժամանակ ա ձգում անհասկանալի խոստումներով: Ամեն օր էս նեղ մաջալին գնում ա Արարատ, գյուղացիքին խաբում` հետ ա գալիս որ ի?նչ: Մի հատ անեկդոտ հիշեցի: Ապարանցին ուզում ա մուկ բռնի, ասում են՝ թակարդ դիր, ասում ա չէ՝ էնքան կլարեմ տան միջով՝ կհոգնի-կսատկի: Հիմա լրիվ էդ վիճակն ա: Եվ Աբրահամյանն այս դեպքում ոչ թե մարզային օլիգարխ ա հանդես գալիս, այլ ՀՀ վարչապետ: Եվ ուրեմն՝ հոգնել-սատկացնելու տեխնոլոգիայի անեկդոտը ոնց որ թե արդիական ա դառնում մեր տնտեսության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.veziryan/posts/995203697189090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել