Մեկ-մեկուկես ամիս առաջ սկսեցի դիմում-խնդրանքներիս շարքը։ Մինչ օրս գրված խնդրանքներիս պատասխանների մեծ մասը ադեկվատ են եղել` անկախ նրանից՝ դրական, թե բացասական պատասխաններ են տրվել։ Որպես մարդ չեմ գտնում, որ ԽՆԴՐԵԼՈՒ մեջ որևէ վատ բան կա։ Խնդրանքս չկատարելու դեպքում էլ որևէ վիրավորվածություն չեմ զգացել, և «պագոններս» չեն ընկել։ Պաշտոնյաների մի հատվածին ճանաչում եմ անձամբ. ավելին՝ եղել են դեպքեր, երբ անձնական խնդրանքով դիմել եմ նրանց և ստացել դրական պատասխաններ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Բայց դիմում-խնդրանքներս անձնական բնույթի չեն, այդ իսկ պատճառով ես շարունակելու եմ դրանք հրապարակել ՖԲ էջիս։ Կարծում եմ՝ այդ խնդրանքներս ձևակերպված են առավել քան կոռեկտ (բացառությամբ մեկ հումորային խնդրանքի) և որևէ վիրավորական տարր չեն պարունակում։ Բոլոր նրանց համար, ովքեր դեռ ճիշտ չեն ըմբռնել այս դիմումները, կրկնում եմ, սա ո՛չ մուննաթ է, ո՛չ կոչ, ո՛չ հաթաթա, ո՛չ էլ շանտաժ, սա ՊԱՐԶ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՆԴՐԱՆՔ է, որը կարող է կատարվել, կարող է և ոչ։ Կկատարվի՝ շատ լավ, չի կատարվի` էլի վատ չէ, համենայն դեպս, աշխարհը չի փլվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել