Իմ կարճ խելքով թշնամու վարքը տեսնում եմ անհաջողությունների էվոլյուցիայի մեջ, այլ կերպ ասած՝ հրադադարից հետո դիպուկահարների միջոցով ճնշում գործադրելը չստացվեց, դիվերսանտների միջոցով չստացվեց, հիմա չի ստացվում ու չի ստացվելու ակականանետային միջոցը... Ուստի պետք է սպասել նոր միջոցների ու նոր անհաջողություններ, որոնք, ցավոք, զուգորդվելու են հայի արյամբ: 
Բացի սահմանամերձ բնակվող ու սահմնապահ հայ մարդու բացարձակ հերոսացումից ու գնահատանքից երկարատև հեռանկարում չգիտեմ էլ՝ ինչ կարանք անենք մենք՝ երևանցիներս:
Չնայած, Երևանի տոնակատարության վրա վատնվող ու, ենթադրում եմ, մսխվող գումարներով ճիշտ կլիներ աջակցել հերոսացածների ընտանիքներին. դա կլիներ ազնիվ և արդար, հակառակ դեպքում սա ոչ այլ ինչ է, քան խրախճանք թիկունքում (լավ է, որ նման ստորագրահավաք է սկսվել): Պաշտոնական դիրքորոշումը, որ այդ միջոցների զգալի մասը մասնավորինն են, զավեշտալի է. տվեք այդ «մասնավոր» բարերարների անունները, խնդրենք՝ վերաուղղորդեն այդ միջոցները: Վստահ եմ, որ խնդրելուն չի հասնի, իսկ եթե հասնի, մենակ չեմ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել